Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.07.1993  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 1993 թ. թիվ 383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թթ. թողարկված ռուբլու թղթադրամները 1993 թ. հուլիսի 26-ից շրջանռությունից հանելու կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի պաշտպանության ու դրամաշրջանառության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում  ե ն.

i

1. Սկսած 1993 թվականի հուլիսի 27-ի 00 ժամից ժամանակավորապես սահմանափակել ԽՍՀՄ պետական բանկի և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից 1961-1992 թվականներին թողարկված ռուբլու թղթադրամների մուտքը Հայաստանի Հանրապետություն, յուրաքանչյուր անձի համար սահմանելով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 500 հազ. ռուբլի, այլ անձանց` 150 հազ. ռուբլի:

/փոփ. 17.10.93 թիվ 522 որոշում/

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար 500 հազ. ռուբլու չափը գերազանցող գումարների ձևակերպումը Հայխնայբանկի բաժանմունքներում որպես հատուկ ժամկետային ավանդներ` վեց ամիս ժամկետով, բարդելով նրանց վրա սահմանված տոկոսադրույքը, և սահմանել, որ այդ ավանդների նկատմամբ գործառնությունները թույլատրվում են ավանդը ձևակերպելու օրվանից վեց ամիս հետո.

բ) այն անձանց համար 150 հազ.ռուբլու չափը գերազանցող գումարը ի պահ ընդունել Հայաստանի Հանրապետությունից այդ անձանց մեկ ամսվա ընթացքում մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:

Սահմանել, որ նշված ժամկետը լրանալու դեպքում ի պահ ընդունված գումարները վերադարձման ենթակա չեն և գանձվում են հանրապետության բյուջե:

Սահմանել, որ նշված անձինք, ովքեր ցանկություն են հայտնում հետ վերադառնալու, ի պահ ընդունված գումարը հետ ստանալու համար մեկնելուց 3 օր առաջ պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, դիմումի մեջ նշելով մեկնելու ժամկետը և տրանսպորտային միջոցը, ներկայացնելով մեկնելու տոմսը:

Համապատասխան դիմում ստանալու դեպքում ապահովել վերը նշված անձանց Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձումը:

/խմբ. 17.10.93 թիվ 522 որոշում/

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` այդ ընթացքում սահմանված կարգով ապահովել հանրապետություն ժամանող քաղաքացիներից ի պահ վերցված թղթադրամների տեղափոխումն ու պահպանությունը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` սույն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային անցակետերը շրջանցող հատվածներում կազմակերպել համատեղ պարեկություններ:

5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` սկսած 1993 թվականի հուլիսի 27-ից դադարեցնել ժամանակավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն կատարվող փոստային դրամական փոխանցումները:

i

6. Ժամանակավորապես արգելել պետական ձեռնարկություններին (բացառությամբ առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների) կանխիկ դրամով առուծախի գործարքների իրականացումը:

7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 1993 թվականի հուլիսի 27-ից ժամանակավորապես դադարեցնել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի բացթողումը մանրածախ առևտրի ցանց:

8. Առանձին դեպքերում (փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար և այլն) վերոհիշյալ գումարներին տնօրինման և մյուս վիճելի հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, մաքսային վարչության և ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը:

/խմբ. 17.10.93 թիվ 522 որոշում/

9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ 2-օրյա ժամկետում մշակել ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձման կարգ:

Ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում ի պահ ընդունված գումարներն օգտագործվում են սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով:

/լրաց. 17.10.93 թիվ 522 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.1993
N 383
Որոշում