(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 1993 թ. թիվ 367
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՈՒ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետության կողմից վարկեր, ֆինանսական երաշխիքներ և օգնություն ստանալու կամ տրամադրելու, հանրապետական փոխառություններ և այլ արժեթղթեր թողարկելու, Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող միջոցները պահպանելու և հաշվառելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) հանրապետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով թողարկել հանրապետական ներքին ու արտաքին փոխառություններ.
բ) իրականացնել պետական ներքին ու արտաքին պարտքի սպասարկումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) պետական ներքին ու արտաքին պարտքի սպասարկման նպատակով յուրաքանչյուր տարի հանրապետական բյուջեում նախատեսել համապատասխան միջոցներ և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պարտքի սպասարկման ծրագիր:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցները (արտայատված ռուբլով, տարադրամով, տարադրամային այլ արժեքներով) որոնց կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաները մինչև սույն որոշման ընդունումը չի իրականացվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ դրանց հաշիվների կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաներն անցնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք մինչև սույն որոշման ընդունումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների հաշիվների կարգադրիչի և հաշվառման ֆունկցիաներ` մեկամսյա ժամկետում ապահովել դրա հետ կապված ամբողջական փաստաթղթերի հանձնումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
4.Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների վերաբերյալ եռամսյակը մեկ անգամ ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորություններ պարունակող պայմանագրերը ստորագրում, երաշխավորագրերը տրամադրում և արժեթղթերը թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
/լրաց. 30.05.97 թիվ 156 որոշում/
i
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու, ինչպես նաև նրանցից կապիտալ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով 30-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն:
/լրաց. 30.05.97 թիվ 156 որոշում/