06.06.2024 -
(ուժը կորցնելու է 06.06.2024 թվականից` 30.11.23 թիվ 2106-Ն որոշում)
i
040.0788.170709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2009 թվականի N 788-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 թիվ 37-Ն որոշում)
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 788-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից ներդիրներ ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները ու պայմանները:
(1-ին կետը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
i
1.1. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննումը շինարարական գործունեության այն տեսակն է, որն ապահովում է օբյեկտների շինարարության, շինանյութերի, ջրամատակարարման աղբյուրների տարածքների (շրջանի, տեղամասի, շինհրապարակի, ուղեգծի) բնական և տեխնածին պայմանների համալիր ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի հետ տվյալ օբյեկտների փոխազդեցության կանխատեսման կազմումը, դրանց ինժեներական պաշտպանվածության և բնակչության կյանքի անվտանգ պայմանների հիմնավորումը: Շինարարության համար կատարված ինժեներական հետազննումների նյութերի հիման վրա իրականացվում է շենքերի և շինությունների շինարարության, այդ թվում` ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, օբյեկտների շահագործման և լուծարման մինչնախագծային, նախագծային և աշխատանքային փաստագրերի, ինչպես նաև տնտեսական, տեխնիկական, սոցիալական և էկոլոգիական տեսակետից նպատակահարմար հիմնավորված նախագծային լուծումների հանձնարարականների մշակում:
(1.1-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
i
1.2. Քաղաքաշինության բնագավառի ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում` առկա մասնագետների տվյալների մասին:
(1.2-րդ կետը լրաց. 30.01.15 թիվ 123-Ն որոշում)
2. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
i
3. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն, 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
4. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
5. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան ինժեներական հետազննման գործունեության իրականացում.
2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող` ըստ հետևյալ մասնագիտությունների, առնվազն մեկ մասնագետի առկայություն`
ա. կազմակերպությունում ներգրավված երեք տարբեր մասնագիտություններով (ա, բ, գ) բարձրագույն կրթություն և բակալավրի աստիճան ունեցող մասնագետների` հինգ տարվա իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետների` երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող մասնագետների առկայություն` ըստ հետևյալ մասնագիտությունների,
բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի, կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում, կամ հիդրոտեխնիկ կամ ջրօդերևութաբանություն,
գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ.
3) ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով) հորատացման տեխնիկայով, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և սեյսմիկ պարամետրերի (չափանիշների) որոշման, հողային շերտերի, ապարների կարծրության տեսակը որոշող լաբորատոր և գեոդեզիական սարքավորումներով:
4) որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:
(5-րդ կետը փոփ. 10.03.11 թիվ 234-Ն, 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
i
6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. (բ ենթակետն ուժը կորցրել է 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
գ. (գ ենթակետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
դ. (դ ենթակետն ուժը կորցրել է 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),
զ. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),
ը. տնօրինվող տեխնիկայի ցանկը` համաձայն N 6 ձևի.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. (գ ենթակետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
դ. (դ ենթակետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին` համաձայն (N 3 ձևի) (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),
է. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),
թ. տնօրինվող տեխնիկայի ցանկը` համաձայն N 6 ձևի:
(6-րդ կետը փոփ. 10.03.11 թիվ 234-Ն, 06.10.11 թիվ 1407-Ն, 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
i
6.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(6.1-րդ կետը լրաց. 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
8. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
10. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
(V գլուխը լրաց. 30.01.15 թիվ 123-Ն որոշում)
11. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
12. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
13. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը` համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
14. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
15. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
Ձև N 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
__________________________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
__________________________________________________________________________
(պետական գրանցման համարը)
__________________________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`
Ինժեներական հետազննում
__________________________________________________________________________
(գործունեության տեսակը)

Հայտին կցվում են`
1) (1-ին կետն ուժը կորցրել է 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում` մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).
5) նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):
_____________________ ___________________ _____________________
(դիմողի պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ ___________ 200 թ.
Հայտն ընդունված է _____ ___________ 200 թ.
Ընդունող ___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(1-ին ձևը փոփ. 10.03.11 թիվ 234-Ն, 06.10.11 թիվ 1407-Ն, 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 2
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
__________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)
__________________________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով`
Ինժեներական հետազննում
__________________________________________________________________________
(գործունեության տեսակը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
3) (3-րդ կետն ուժը կորցրել է 10.03.11 թիվ 234-Ն որոշում)
4) (4-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 թիվ 1407-Ն որոշում)
5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում` մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).
6) (6-րդ կետն ուժը կորցրել է 27.07.17 թիվ 918-Ն որոշում)
7) նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
9) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):
___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ___________ 200 թ.
Կ.Տ. Հայտն ընդունված է _____ ___________ 200 թ.
Ընդունող ___________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ ձևը փոփ. 10.03.11 թիվ 234-Ն, 06.10.11 թիվ 1407-Ն, 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 3
ՏՎՅԱԼՆԵՐ _____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,
հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________.
|NN |Աշխատողի պաշտոնը, |Կրթությունը|Մասնագիտությունը|Լրացուցիչ|
|ը/կ|անունը, ազգանունը,| | |տվյալներ |
| |հայրանունը | | | |
|___|__________________|___________|________________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________|___________|________________|_________|
| | | | | |
| | | | | |
._____________________________________________________________.
___________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ
ստորագրությունը, անունը, ազգանունը)
_________ ____________ 200 թ.
(3-րդ ձևը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)
Ձև N 4
_____________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____________________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
.____________________________________________________.
|NN |Աշխատանքի (ծառայու- |Կատարման |Վավերացումը |
|ը/կ|թյան) անվանումը |ժամկետը |(պայմանագրի, |
| | | |ակտի համարները,|
| | | |համապատասխան |
| | | |կնիքը) |
|___|______________________|_________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|______________________|_________|_______________|
| | | | |
| | | | |
| | | | |
.____________________________________________________.
___________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)
_________ ____________ 200 թ.
(4-րդ ձևը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)
Ձև N 5
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
______________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության
անվանումը, պետական գրանցման համարը)
_______________________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).
2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).
4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):
ԴԻՄՈՂ ___________________ _____________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(5-րդ ձևը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 6
ՑԱՆԿ
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
______________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ
._____________________________________________________________________.
|NN |Տեխնիկայի անվանումը, |Թողարկման |Վկայականի |Լրացուցիչ |
|ը/կ|մակնիշը, տիպը և |տարեթիվը |(անձնագրի) |տվյալներ |
| |հաշվառման համարանիշը | |համարը | |
|___|______________________|_____________|______________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________|_____________|______________|_____________|
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
._____________________________________________________________________.
______________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ.
(6-րդ ձևը լրաց. 30.01.15 թիվ 123-Ն որոշում)
(1-ին հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 788-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
__________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ______________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
______________________________________________________________________
անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը,
ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 06.10.11 թիվ 1407-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 788-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ
______________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

(գործունեության ոլորտը)
______________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ:
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(3-րդ հավելվածը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 788-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ
______________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը,
մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը,
մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)
______________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
______________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ:
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ___________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(4-րդ հավելվածը փոփ. 30.01.15 թիվ 123-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)