Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 1994 թ. թիվ 133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի անվճար սննդի կազմակերպումը զորամասերի ճաշարաններում` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների համար սահմանված թիվ 1 նորմայի օրաբաժնով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպման համար 1994 թվականի պետական պատվերի նախագծում նախատեսել լրացուցիչ պարենային մթերքների հատկացում` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտերի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել 1994 թվականի բյուջեով նախարարությանը նախատեսված ծախսերի կառուցվածքում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.03.1994
N 133
Որոշում