Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹ ...

19.06.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2002  -ից մինչեւ   19.06.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 27.05.10 թիվ 640-Ն որոշում)

i

040.1302.300802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2002 թվականի N 1302-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ի կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման հետևյալ գերակայությունները`

ա) հայագիտություն,

բ) կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների զարգացումը խթանող հիմնարար հետազոտություններ,

գ) հատուկ նշանակության հետազոտություններ,

դ) տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ե) առաջատար տեխնոլոգիաներ (կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա),

զ) էներգիայի նոր աղբյուրներ,

է) ռիսկի գործոններ և մարդու առողջություն,

ը) նոր նյութեր:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ու Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ իրականացնել գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման, մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ու վերապատրաստման ապահովման միջոցառումներ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.2002
N 1302-Ն
Որոշում