Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻ ...

25.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.02.2003  -ից մինչեւ   25.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.05 թիվ 170-Ն որոշում)

i

050.0127.300402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2002 թվականի թիվ 127

 

i

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

(որոշումը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի ապրիլի 30-ի

թիվ 127 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է` կանոնակարգել լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:

 

ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

i

Սույն կարգը սահմանված է համաձայն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների պահանջների և կարգավորում է լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետև` լուծարվող բանկ) լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգը և պայմանները:

(1-ին կանոնը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

 

ԿԱՆՈՆ 2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Լուծարային կառավարիչը պարտավոր է սույն կարգով սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ, իսկ իր հայեցողությամբ նաև ավելի հաճախ, Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակել իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկություններ (այսուհետև` տեղեկություններ):

(2-րդ կանոնի 1-ին կետը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան, եթե սույն կարգով տեղեկությունների հրապարակման ազատ ոճը թույլատրված չէ:

 

ԿԱՆՈՆ 3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված միջանկյալ հաշվեկշիռը հրապարակում է սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևին համապատասխան:

(3-րդ կանոնի 1-ին կետը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը օրական հաճախականությամբ:

3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը պետք է պարունակի նաև լուծարվող բանկին սեփականության իրավունքով պատկանող` այլ անձանց մոտ գրավադրված գույքի մասին տեղեկություններ:

4. Միջանկյալ հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:

 

ԿԱՆՈՆ 4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.

ա) լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում).

բ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից բանկի, վարկային կազմակերպության գույքի իրացման կարգի» կանոն 3-ի 3-րդ կետով նախատեսված հայտարարությունը (եթե կազմակերպվելու է սակարկություն), ինչպես նաև նշված կարգով (իսկ հրապարակային սակարկությունները կանոնակարգող օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու դեպքում` այդ օրենքով սահմանված կարգով) կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ.

գ) տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման օրենքով սահմանված հերթի պահանջների բավարարման մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման.

դ) լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշիռը, որը պետք է պարունակի ՀՀ տարածքում գործող բանկերի` մամուլում հրապարակվող հաշվեկշիռների համար սահմանված նվազագույն տեղեկությունները (հրապարակվում է կիսամյակը մեկ).

ե) լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:

(4-րդ կանոնի 1-ին կետը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

2. Սույն կանոնով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի):

3. Սույն կանոնով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունը` օրական հաճախականությամբ:

4. Սույն կանոնով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի 1 օրինակը ներկայացնել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը:

 

ԿԱՆՈՆ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

Մինչև «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված լուծարային կառավարիչները պետք է առաջնորդվեն սույն կարգով:

(5-րդ կանոնը փոփ. 05.12.02 թիվ 386-Ն որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

__________

 

«____________» լուծարվող բանկի միջանկյալ հաշվեկշիռ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ՁԵՎ 1)

 

._________________________________________________________________________.

| Թիվ  | Գույքի տեսակը                                      | Գումարը     |

|______|____________________________________________________|_____________|

| 1    | Կանխիկ դրամական միջոցներ                           |             |

|______|____________________________________________________|_____________|

| 2    | Կանխիկ հավասարեցված վճարային փաստաթղթեր            |             |

|______|____________________________________________________|_____________|

| 3    | Լուծարային հաշվին առկա միջոցներ                    |             |

|______|____________________________________________________|_____________|

| 4    | Թանկարժեք մետաղներ և  քարեր                        |             |

|______|____________________________________________________|_____________|

| 5    | Պետական արժեթղթեր                                  |             |

|______|____________________________________________________|_____________|

| 6    | Ոչ պետական արժեթղթեր                               |             |

|______|____________________________________________________|_____________|

| 7    | Պահանջներ Հայաստանի Հանրապետության և  համայնքների  |             |

|      | նկատմամբ                                           |             |

|______|____________________________________________________|_____________|

| 8    | Պահանջներ ՀՀ կենտրոնական բանկի և  առևտրային        |             |

|      | բանկերի նկատմամբ                                   |             |

|______|____________________________________________________|_____________|

| 9    | Պահանջներ արտերկրում գործող բանկերի և  այլ         |             |

|      | ֆինանսական հաստատությունների նկատմամբ              |             |

|______|____________________________________________________|_____________|

| 10   | Վարկային պահանջներ                                 |             |

|______|____________________________________________________|_____________|

| 11   | Դեբիտորական պահանջներ                              |             |

|______|____________________________________________________|_____________|

| 12   | Գրասենյակային գույք                                |             |

|______|____________________________________________________|_____________|

| 13   | Փոխադրամիջոցներ                                    |             |

|______|____________________________________________________|_____________|

| 14   | Անշարժ գույք                                       |             |

|______|____________________________________________________|_____________|

| 15   | Այլ գույք                                          |             |

|______|____________________________________________________|_____________|

| 16   | Գույքի ընդհանուր կազմ                              |             |

._________________________________________________________________________.

 

ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ * (ՁԵՎ 2)

 

._________________________________________________________________________.

| Թիվ |  Պարտավորության տեսակը                | Գումարը |Հերթը |Քննարկման |

|     |                                       |         |      |արդյունքը |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 1   |  Պարտավորություններ ֆիզիկական անձանց  |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 2   |  Պարտավորություններ առևտրային  բանկերի|         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 3   |  Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ    |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 4   |  Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ  |         |      |          |

|     |  թվում հարկային պարտավորություններ    |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 5   |  Պարտավորություններ իրավաբան անձանց   |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 6   |  Պարտավորություններ համայնքների       |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 7   |  Պարտավորություններ այլ երկրներ       |         |      |          |

|     |  պետական կամ համայնքային բյուջեների   |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 8   |  Այլ պարտավորություններ               |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 9   |  Լուծարվող բանկի հաշվեկշռում          |         |      |          |

|     |  արտացոլված պահանջների ընդհանուր      |         |      |          |

|     |  գումար                               |         |      |          |

._________________________________________________________________________.

* Պարտավորությունների ցանկում հրապարակվում է յուրաքանչյուր ավանդատուի,

վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև

յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:

 

ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ** (ՁԵՎ 3)

 

._________________________________________________________________________.

| Թիվ | Պարտավորության տեսակը                           |Գումարը | Հերթը  |

|_____|_________________________________________________|________|________|

| 1   | Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ    |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 2   | Պարտավորություններ առևտրային  բանկերի նկատմամբ  |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 3   | Պարտավորություններ ՀՀ կենտրոնական բանկի         |        |        |

|     | նկատմամբ                                        |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 4   | Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ թվում`      |        |        |

|     | հարկային պարտավորություններ                     |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 5   | Պարտավորություններ իրավաբանական անձանց նկատմամբ |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 6   | Պարտավորություններ համայնքների նկատմամբ         |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 7   | Պարտավորություններ այլ երկրների պետ. կամ        |        |        |

|     | համայնքների բյուջեների նկատմամբ                 |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 8   | Այլ պարտավորություններ                          |        |        |

|_____|_________________________________________________|________|________|

| 9   | Լուծարվող բանկին ներկայացված պահանջների         |        |        |

|     | ընդհանուր գումար                                |        |        |

._________________________________________________________________________.

** Պարտավորությունների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած

յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ

անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը:

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ *** (ՁԵՎ 4)

 

._________________________________________________________________________.

| Թիվ |  Պահանջի տեսակը                       | Գումարը |Հերթը |Քննարկման |

|     |                                       |         |      |արդյունքը |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 1   |  Պարտավորություններ ֆիզիկական անձանց  |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 2   |  Պարտավորություններ առևտրային  բանկերի|         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 3   |  Պարտավորություններ ՀՀ ԿԲ նկատմամբ    |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 4   |  Պարտավորություններ ՀՀ նկատմամբ, այդ  |         |      |          |

|     |  թվում հարկային պարտավորություններ    |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 5   |  Պարտավորություններ իրավաբան անձանց   |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 6   |  Պարտավորություններ համայնքների       |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 7   |  Պարտավորություններ այլ երկրներ       |         |      |          |

|     |  պետական կամ համայնքային բյուջեների   |         |      |          |

|     |  նկատմամբ                             |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 8   |  Այլ պարտավորություններ               |         |      |          |

|_____|_______________________________________|_________|______|__________|

| 9   |  Լուծարվող բանկի հաշվեկշռում          |         |      |          |

|     |  արտացոլված պահանջների ընդհանուր      |         |      |          |

|     |  գումար                               |         |      |          |

._________________________________________________________________________.

*** Լուծարվող բանկին ներկայացված և լուծարային կառավարչի կողմից մերժված

պահանջների ցանկում հրապարակվում է բանկին պահանջ ներկայացրած

յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ

անվանումը:

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ՁԵՎ 5)

 

._________________________________________________________________________.

| Թիվ | Գրավադրված    |  Գրավառուի  |  Գրավով    | Գրավով    | Գրավի      |

|     | գույքի        |  անունը կամ |  ապահովված | ապահովված | պայմանագրի |

|     | բնորոշումը,   |  անվանումը  |  պարտավո-  | գույքի    | կնքման     |

|     | պայմանագրով   |             |  րության   | գտնվելու  | ամսաթիվն   |

|     | սահմանված կամ |             |  տեսակը և  | վայրը     | ու այլ     |

|     | բանկի կողմից  |             |  չափը      |           | տեղեկու-   |

|     | գնահատված կամ |             |            |           | թյուններ   |

|     | մոտավոր արժեքը|             |            |           |            |

|_____|_______________|_____________|____________|___________|____________|

|1    |               |             |            |           |            |

|_____|_______________|_____________|____________|___________|____________|

|2    |               |             |            |           |            |

|_____|_______________|_____________|____________|___________|____________|

|3    |               |             |            |           |            |

|_____|_______________|_____________|____________|___________|____________|

|4    |               |             |            |           |            |

._________________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.04.2002
N 127
Որոշում