(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1994 թվականի թիվ 61
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա/ որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերի առաջին պարբերություններում, 2-րդ կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունում և 4-րդ կետում «առևտրի» ու «առևտրական» բառերից հետո ավելացնել «և հասարակական սննդի» բառերը.
բ/ ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետի 1-ին պարբերությունը, իսկ 2-րդ պարբերության մեջ «առևտրական ձեռնարկություններում» բառերը փոխարինել «պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում» բառերով.
գ/ որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն /անկախ սեփականության ձևից և կազմակերպական- իրավական տեսակից/, ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`
ձեռք բերված ապրանքի քանակը և գինը.
ձեռք բերման ամսաթիվը, մատակարարի /կոմիտենտի/ տվյալները /անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն/, իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները /այդ թվում` գրանցման հասցեն/.
հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից /շուկաներից/ ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով».
դ/ որոշման 1-ին կետի «գ» ենթակետում «առևտրական ձեռնարկություններն ապրանքների» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն ապրանքների ձեռքբերման և» բառերով, իսկ «պետական հարկային» բառերը փոխարինել «հարկային պետական» բառերով.
ե/ որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«դ/ մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով: Նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ».
զ/ որոշման 6-րդ կետում «առևտրական ձեռնարկություններում /անկախ դրանց սեփականության ձևից/» բառերը փոխարինել «առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/, հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության, Հայկոոպի վարչության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի թիվ 93 որոշման 4-րդ կետի համաձայն ընդունված նորմատիվ ակտերում: