Սեղմել Esc փակելու համար:
«ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԳԻՏԱԿԱՆ Հ ...

13.06.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2002  -ից մինչեւ   13.06.2002  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 31.05.07 թիվ 729-Ա որոշում)

i

040.1084.310702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 1084-Ա

 

«ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում գիտական հետազոտությունների մակարդակի արդիականացման և «ՔԱՆԴԼԵ» («CANDLE») ծրագրով սինքրոտրոնային ճառագայթման աղբյուր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրինության` Երևանի Ավան թաղամասում գտնվող մասնաշենքի 6900 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող առաջնաշենքը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնել «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն» ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) նշված պայմանագրում նախատեսել «ՔԱՆԴԼԵ» («CANDLE») ծրագրի ֆինանսավորման (ոչ Ամերիկայի Միացյալ Նախագահների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող ամենամյա օգնության գումարների հաշվին) իրականացման և սույն որոշման ընդունումից երեք տարի հետո, ելնելով ծրագրի իրականացման արդյունավետությունից, նշված շենքի օգտագործման հարցին անդրադառնալու պայմանները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 1084-Ա
Որոշում