(ուժը կորցրել է 26.09.2024 թիվ 1541-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2023 թվականի N 218-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1410-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունվարի 14-ի N 4-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1410-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «ԱՆԴԱՄՆԵՐ» բառը փոխարինել «ԱՆԴԱՄ» բառով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանին:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. փետրվարի
Երևան