Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ Հ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.1990  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 1990 թ. թիվ 467

 

i

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ պատգամավորների խորհուրդները, պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություններն ու կուսակցությունները ռադիոհեռուստատեսային լրատվական սպասարկման հարցերը լուծում են բացառապես Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին`

ա) պատգամավորների խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու կուսակցությունների լրատվական սպասարկման նպատակով թողարկման անհրաժեշտ տեխնիկական միջոցների, եթերային ժամանակի, հաղորդախողովակների և ռադիոհաճախականությունների տրամադրման համար սահմանել կարգ, ըստ որի նիստերը, համագումարները, ժողովները և մյուս հավաքներն ու միջոցառումները կարող են հեռարձակվել հեռուստատեսությամբ ու հաղորդվել ռադիոյով, եթե նշված կազմակերպությունները հեռուստապետկոմին դիմեն միջոցառումն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ծանոթանան սպասարկման պայմաններին ու լուծեն ֆինանսավորման հարցերը.

բ) պատգամավորների խորհուրդների հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների լրատվական սպասարկումը չպետք է խանգարի հեռուստապետկոմի հաղորդացանցով նախատեսված հաղորդումների հեռարձակմանը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
11.10.1990
N 467
Որոշում