(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0018.270502
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 05 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11602092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
26 մարտի 2002 թվականի N 18-Ս
i
«ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԳՆԱՑՈՒՑԱԿԻ 1 ԲԱԺՆԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4.1 ԵՎ 4.2 ԴԻՐՔԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 0.2 ԳՈՐԾԱԿԻՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 694 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում մշակման, նախագծման ու արտադրության պայմաններ»-ի 6-րդ կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2-Ս հրամանով հաստատված «Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների» գնացուցակի 1 բաժնի 4-րդ հոդվածի 4.1 և 4.2 դիրքերում սահմանված վճարների նկատմամբ 2002 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ոչ պետական ռադիոհեռուստատեսային ընկերությունների համար կիրառել 0.2 նվազեցնող գործակից: