Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՎԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԳՈՅԱՑԱԾ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.06.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 1991 թ. թիվ 410

 

i

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Ի լրացումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» թիվ 214 որոշման, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից սեփականաշնորհվող անասնագլխաքանակի արժեքի վճարումը կատարել երեք տարում. առաջին տարում` արժեքի 40 տոկոսի չափով, երկրորդ և երրորդ տարիներին` 30-ական տոկոսի չափով: Սահմանված ժամկետներում (մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը) արժեքը չվճարելու դեպքում, հաշվարկվում է տուգանք անասունի արժեքի չվճարած գումարի 0,1 տոկոսի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:

2. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից սեփականաշնորհվող անասնագլխաքանակի լրիվ արժեքը մինչև 1991 թվականի հոկտեմբերի 1-ը վճարելու դեպքում կիրառել զեղչը` 10 տոկոսի չափով:

3. Սկսած 1991 թվականի հուլիսի 1-ից, սեփականաշնորհվող անասունների վաճառքը պայմանագրային գներով կատարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 464 որոշմամբ սահմանված խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների և այծերի պետական գնման գներով, հաշվեկշռային գներից ոչ պակաս:

4. Սահմանել, որ սեփականաշնորհված ոչխարների գարնանային խուզից ստացված և պետությանը վաճառված բրդի արժեքը հաշվեգրվում է սեփականաշնորհված անասունի արժեքի դիմաց:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
19.06.1991
N 410
Որոշում