Սեղմել Esc փակելու համար:
ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2023 թվականի N 66-Ն

 

ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ` ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունվարի 19-ի

N 66-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|                           Անվանումը                                 |

|_____________________________________________________________________|

|1. «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության լաբորատորիաներ («ALS» Limited)       |

|_____________________________________________________________________|

|2. «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ       |

|ընկերության լաբորատորիաներ («Alfred H Knight International» Ltd)     |

|_____________________________________________________________________|

|3. «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ        |

|ընկերության լաբորատորիաներ («Alex Stewart International» Ltd)        |

|_____________________________________________________________________|

|4. «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ («Bureau Veritas»|

|S.A.)                                                                |

|_____________________________________________________________________|

|5. «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ (SGS» S.A.)              |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2023
N 66-Ն
Որոշում