ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
30 սեպտեմբերի 2019 թվականի N 626-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Դ. Անանյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
սեպտեմբերի 30-ի
N 626-Ն հրամանի
Ձև
._________________________________________________________________________.
|ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ | Փաստաթղթի հերթական համարը |
|ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ |_______________________________|
|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ |(լրացվում է հարկային մարմնի |
|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |կողմից) |
|_________________________________________|_______________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | | | | | | | | |
|_________________________________________|_______________________________|
|2. Հարկ վճարողը | |
|_________________________________________|_______________________________|
|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
._________________________________________________________________________.
Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և անկախ շրջանառության հարկ վճարող համարվելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված պայմաններին չբավարարելու հանգամանքից`
._________________________________________________________________________.
|1.|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ___________ 20__-ից |
| |շրջանառության հարկ վճարող համարվելու համար: Հայտնում եմ, որ` |
|_________________________________________________________________________|
|1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների | |
|մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը. | |
|______________________________________________________________________|__|
|2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման) | |

|3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի| |
|համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված | |
|կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն | |
|ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և | |
|փաստացի իրականացնում են գործունեություն. | |

|4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի| |
|համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված | |
|առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների | |
|նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում | |
|գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների | |
|հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը. | |

|5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ | |
|հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների | |
|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից| |
|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ: | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|2.|Սույն հայտարարությունը ներկայացնում եմ` հարկային տարվա ընթացքում |
| |գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի |
| |շեմը գերազանցելու կամ հարկային տարվա ընթացքում Հայաստանի |
| |Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ |
| |կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից` ____ _____ |
| |20_____-ից շրջանառության հարկ վճարող շարունակել համարվելու համար: |
| |Հայտնում եմ, որ` |
|_________________________________________________________________________|
|1) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով | |
|իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը. | |
|______________________________________________________________________|__|
|2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման) | |
|______________________________________________________________________|__|
|3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի| |
|համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված | |
|կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն | |
|ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և | |
|փաստացի իրականացնում են գործունեություն. | |
|______________________________________________________________________|__|
|4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի| |
|համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված | |
|առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների | |
|նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում | |
|գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների | |
|հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը. | |
|______________________________________________________________________|__|
|5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ | |
|հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների | |
|մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից| |
|հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ: | |
._________________________________________________________________________.
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:
Պաշտոնատար անձ _________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
(հավելվածը փոփ. 28.12.2022 թիվ 1396-Ն հրաման)