Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.02.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 1991 թ. թիվ 133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարության կասեցման և հանրապետության բնակչության համար բնակչության անվտանգ պայմանների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը  որոշում  է.

1. Նշել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ինչպես նաև մյուս բնակելի ֆոնդատերերի անպատասխանատու թողտվությունը բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարության հարցում:

2. Պարտավորեցնել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել հանրապետության քաղաքներում և մյուս բնակավայրերում կառուցված և կառուցվող բոլոր կցակառույցների հաշվառում և տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության ու քաղաքաշինության պետական կոմիտե` ամփոփելու համար.

բ) ամփոփված տվյալների հիման վրա 3-ամսյա ժամկետում «Երևաննորոգնախագիծ» և «Հայնորոգնախագիծ» ինստիտուտների ուժերով համապատասխանաբար Երևան քաղաքում ու մյուս բնակավայրերում իրականացնել կցակառույցների հետազոտում` այդ կառույցների տեխնիկական վիճակը և հետագա շահագործման հնարավորությունը ճշտելու համար և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե` համապատասխան որոշում ընդունելու համար:

Նշված աշխատանքներն իրականացնել համապատասխան տեղական խորհուրդների բյուջեների միջոցների հաշվին.

գ) ապահովել շինարարական նորմաների կոպիտ խախտումներով իրականացված օրինական կցակառույցների շինարարական նորմատիվներին համապատասխան ուժեղացումը կամ քանդումը.

դ) հայտնաբերել բնակելի տներին անօրինական կցակառուցմանն աջակցած և կցակառույցների շինարարության իրականացման գործում մեղավոր անձանց` օրենքով սահմանված կարգով նրանց պատասխանատվության ենթարկելու համար.

ե) կցակառույցների շինարարություն իրականացնելիս խիստ հսկողություն սահմանել գործող օրենսդրության պահանջները կատարելու և մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` աջակցել պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին բնակելի տներին անօրինական կցակառույցների շինարարությունը կանխելու, մեղավորներին ի հայտ բերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու գործում, անօրինական կցակառույցների քանդման ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանումը:

4. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտեին` մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բնակելի տներին անհրաժեշտության դեպքում կցակառույցների շինարարության կարգը, հաշվի առնելով դրանց սեյսմակայունության ուժաստիճանի ավելացումը:

5. Հայաստանի Հանրապետության ճարտպետկոմին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին զեկուցել սույն որոշման կատարման ընթացքի մասին:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
21.02.1991
N 113
Որոշում