Սեղմել Esc փակելու համար:
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի « ...

01.03.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.01.1990  -ից մինչեւ   01.03.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1990 թ. թիվ 13

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ՈՒ ՓԱՓՈՒԿ ԳՈՒՅՔԻ ԾԱԽՍՄԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1120 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում  է.

Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրներ խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 21-ի «Առողջապահության հիմնարկներում սննդի, դեղորայքի ու փափուկ գույքի ծախսման նորմաները բարձրացնելու և որոշ կատեգորիաների հիվանդների անվճար ամբուլատորային բուժման մասին» թիվ 1120 որոշմամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 31-ի «ԽՍՀՄ տնտեսական ու սոցիալական զարգացման 1990 թվականի պլանի մասին» որոշմանը համապատասխան ու առողջապահության նյութատեխնիկական բազայի բարելավման նպատակով`

ա) սահմանել է` 1990 թ. հունվարի 1-ից իրագործել հետևյալ միջոցառումները.

ստացիոնարներում և մանկական սանատորիաներում հիվանդների սննդի ծախսերի հաշվարկային նորմաներ մտցնել համաձայն նշված որոշման թիվ 1 հավելվածի (կցվում է).

ծննդատներում (բաժանմունքներում) և նորածինների բաժանմունքներում պլանավորել հիվանդների սննդի, դեղորայքի ու փափուկ գույքի ձեռքբերման ծախսերը, ըստ ծննդամահճակալի ու նորածնի մահճակալի` առանձին-առանձին, նշված որոշման թիվ 2 հավելվածի համաձայն չափերով (կցվում է).

ամբուլատորային բուժման պայմաններում անվճար դեղորայք ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկի մեջ մտցնել այն հիվանդությունների տեսակներն ու բնակչության կատեգորիաները, որոնց վերապահվում է այդ արտոնությունը, համաձայն նշված որոշման թիվ 3 հավելվածի (կցվում է).

բ) սահմանել է, որ նշված որոշմանը համապատասխան մտցվող` սննդի ու դեղորայքի ձեռքբերման ծախսերի չափերը այսուհետև կիրառվում են մինչև ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. նոյեմբերի 2-ի թիվ 580 որոշում) նախատեսված ծախսերի առավել բարձր նորմաների անցնելը.

գ) ուժը կորցրած է ճանաչել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1987 թ. օգոստոսի 6-ի թիվ 905 որոշման թիվ 3 հավելվածը (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 579 որոշում) բոլոր պրոֆիլների ծննդաբերական բաժանմունքների համար փափուկ գույքի ձեռքբերման համար ծախսերի հաշվարկային նորմաների մասում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ.

դեկտեմբերի 21-ի թիվ 1120 որոշման

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԱՆՎՃԱՐ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ Է ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հիվանդությունների տեսակները`

 

բեխտերևի հիվանդություն

 

պարկինսոնի հիվանդություն

 

միաստենիա

 

միոպատիա

 

Մարիի մոզժեշկային ատակսիա

 

միոկարդի ինֆարկտ (առաջին վեց ամիսը)

 

սրտի, լյարդի փոխադրում

 

մանկական ուղեղի կաթվածահարումներ

 

վաղ սեռական զարգացում

 

Ս Պ Ի Դ

 

Բնակչության այն կատեգորիաները, որոնց ամբուլատորային բուժման

համար դեղորայքը տրվում է անվճար

 

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի ժամանակ տուժած երեխաները

 

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի ժամանակ տուժած շրջաններում ապրող հղի

կանայք:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
11.01.1990
N 13
Որոշում