(ուժը կորցրել է 30.11.98 թիվ 758 որոշում)
i
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 1990 թ. թիվ 8
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1118 ՈՐՈՇՈՒՄԸ
i
1. Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 21-ի «Քաղաքացիների որոշ կատեգորիաների կյանքի պայմանների բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 1118 որոշմամբ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ տնտեսական և սոցիալական զարգացման 1990 թվականի պետական պլանի մասին» որոշմանը համապատասխան`
/ա ենթակետն ուժը կորցրել է 14.07.94 թիվ 318 որոշում/
բ) սահմանել, որ նշված որոշման 1-ին կետում նշված անձանց (սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետ) բժշկի դեղատոմսերով դեղերը տրվում են անվճար.
գ) Հայրենական պատերազմում մահացած հաշմանդամների կանանց (ամուսիններին) վերապահել է արտոնություններ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. փետրվարի 23-ի թիվ 209 որոշմամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թ. մարտի 5-ի թիվ 106 որոշում) հաստատված Հայրենական պատերազմի հաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար պարտականությունների մասին կանոնադրության 17 և 18-րդ կետերով նախատեսված բնակվարձի, կոմունալ ծառայությունների և վառելիքի վարձի վերաբերյալ.
դ) սահմանել է նշված որոշումը գործողության մեջ դնել 1990 թվականի հունվարի 1-ից:
/2 կետն ուժը կորցրել է 14.07.94 թիվ 318 որոշում/
3. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. նոյեմբերի 14-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հոկտեմբերի 8-ի «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին քաղաքային մարդատար տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունք տալու մասին» թիվ 521 որոշման փոփոխման մասին» թիվ 584 որոշումը: