(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 1991 թ. թիվ 274
ՈՐՈՇ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որոշ հասարակական և տնտեսական կազմակերպությունների կանոնադրություններն ու կարգավիճակը չեն բխում տնտեսավարման նոր սկզբունքներից, հակասում են գործող օրենսդրությանը և խոչնդոտում են հանրապետության տնտեսական առաջընթացը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Կասեցնել ներքոհիշյալ հասարակական և տնտեսական կազմակերպությունների կանոնադրությունների գործողությունը, մինչև նրանց կողմից նոր կանոնադրությունների ընդունումն ու օրենքով սահմանված կարգով գրանցումը.
բնության պահպանության հայկական ընկերություն.
Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միություն.
Հայաստանի Հանրապետության ջրերում փրկության ընկերություն («Հայջրփրկ»).
Հայաստանի Հանրապետության «Ավտոմոտոսիրող» կամավոր ընկերություն.
Հայաստանի Հանրապետության «Գիտելիք» ընկերություն.
հայ դպրության ընկերություն.
խուլերի հայկական ընկերություն.
արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերություն.
Հայաստանի սպառողական ընկերությունների միություն.
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ:
2. Նշված կազմակերպությունների գործունեության ղեկավարումը ժամանակավորապես իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
/փոփ. 17.07.91 թիվ 465 որոշում/