ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2020 թվականի N 1125-Ն
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 3-ի
N 1125-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 160.1-ին հոդվածով սահմանված վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններից որևէ մեկով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կայքում զետեղված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (այսուհետ` բուհ) ցանկում ներառված առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող` վարձու աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ` սովորող) վրա:
3. Եթե ուսումնական տարվա ընթացքում սովորողի համար աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող սովորողների դեպքում` սովորողը, ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա սովորողին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո` սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
4. Սովորողի համար ուսումնական տարվա որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
5. Սույն կարգի իմաստով ուսումնական տարին ներառում է բուհի ուսումնական պլանով սահմանված ուսումնառության ամիսները:
6. Եկամտային հարկի գումարների վերադարձի համար սովորողը բուհում ներկայացնում է դիմում` համաձայն N 1 ձևի, հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը, սովորողի` բուհի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում` ուսման վարձի մասով) կատարման դեպքում:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում բուհում դիմում չներկայացնելու դեպքում սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում:
8. Բուհերը համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով սահմանված սովորողների վերաբերյալ տվյալները` համաձայն N 2 ձևի:
9. Բուհի կողմից տրամադրված` սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` հարկային մարմին) է ներկայացնում համապատասխանաբար մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը կամ ապրիլի 15-ը:
10. Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում սովորողը հարկային մարմնի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում ուսումնական տարվա մեջ ներառվող ամիսների համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգով սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք` համաձայն N 3 ձևի:
11. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխությունների դեպքում սովորողը պարտավոր է վճարված եկամտային հարկի գումարները հետագա հաշվետու տարիներին վերադարձնելու համար հերթական դիմումի հետ բուհ ներկայացնել փոփոխությունները հավաստող փաստաթղթերը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետներում:
12. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է`
1) նախարարության կամ բուհի կողմից, եթե`
ա. բուհը հավատարմագրված չէ,
բ. մասնագիտությունը ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկերում,
գ. սովորողը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի,
դ. սովորողն ունի ուսման վարձի պարտք,
ե. դիմումը ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ.
2) հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե`
ա. նախարարության կողմից սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին տրամադրելու պահին ուսումնական տարվա մեջ ներառված բոլոր ամիսների համար, որոնց ընթացքում սովորողը համարվել է վարձու աշխատող, ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն,
բ. սովորողը սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ նույն կրթական աստիճանում որևէ մասնագիտության գծով օգտվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից,
գ. հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա պարզվում է, որ ուսումնական տարվա ընթացքում սովորողը փաստացի օգտվել է օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորությունից,
դ. առկա է սովորողին որևէ հիմքով ավելի վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ վերջինս ծանուցվել է, և այդ գումարը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել սովորողի համաձայնությունը:
13. Եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում մերժման հիմքերի մասին սովորողին ծանուցվում է`
1) բուհի կողմից` 6-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2) նախարարության կողմից` 8-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.
3) հարկային մարմնի կողմից` 9-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում:
14. Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո հարկային մարմինը մերժման հիմքերի բացակայության դեպքում տեղեկատվությունն ստանալու օրվան հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարական:
15. Վերադարձվող գումարը սովորողին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`
1) սովորողի անունը, ազգանունը.
2) սովորողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) ուսումնական տարին, որին վերաբերում է վերադարձվող գումարը.
4) սովորողի բանկի անվանումը և հաշվեհամարը.
5) վերադարձվող գումարի չափը.
6) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:
16. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը հարկային մարմնի կողմից գանձապետարանի միջոցով փոխանցվում է սովորողի բանկային հաշվին:
17. Հարկային մարմինը գանձապետարանից սովորողի անվանական տվյալների, բանկի անվանման, բանկային հաշվեհամարի անհամապատասխանությամբ պայմանավորված` եկամտային հարկի գումարները չվերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու դեպքում դրա մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է սովորողին` ճշտված տվյալների և բանկային հաշվեհամարը հիմնավորող փաստաթղթերի լուսապատճենները հարկային մարմնի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու նպատակով:
18. Հարկային մարմնի պահանջով 17-րդ կետով սահմանված ճշտված տեղեկատվությունը սովորողի կողմից ներկայացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարականը:
19. Սովորողին որևէ հիմքով ավելի վերադարձված գումարների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից` դրա մասին տվյալ սովորողին ծանուցելու և նրա համաձայնությունն ստանալու միջոցով, իսկ նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և տվյալ սովորողն ավելի վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում է համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
___________________________-ի
(բուհի անվանումը)
Ռեկտոր ___________________-ին
(անունը, ազգանունը)
_______________մասնագիտության
_______________________կուրսի
Սովորող __________________-ից
(անունը, ազգանունը)
Հեռախոսահամարը_______________
Էլ. հասցեն __________________
Հասցեն_______________________
ԴԻՄՈՒՄ
ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան` _________ ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար խնդրում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված հետևյալ տեղեկատվությունը:
Կից ներկայացնում եմ`
1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),
3. բանկային տվյալները (բանկի անվանումը և հաշվեհամարը):
Առդիր` ___ էջ:
Դիմող __________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)
Ձև N 2
._________________________________________________________________________
| Տեղեկատվություն
| Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի
| փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունք
| ունեցող ուսանողների վերաբերյալ
|_________________________________________________________________________
| (Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը)
|__________________________________________________________________________
|Հ/Հ|Անունը|Ազգա- |Հայրա- |ՀԾ |Անձը |Անձը |Անձը |Բնակու- |
| | |նունը |նունը |համարանիշը|հաստա-|հաստատող|հաս- |թյան |
| | | | | |տող |փաստա- |տատող |վայրի |
| | | | | |փաստա-|թղթի |փաստա-|հասցեն |
| | | | | |թուղթը|համարը |թղթի | |
| | | | | | | |տրման | |
| | | | | | | |ամսա- | |
| | | | | | | |թիվը | |
| | | | | | | | | |
| | | | | | | | | |
|___|______|________|________|__________|______|________|______|__________|
|օրի|Աննա |Սարգսյան|Սամվելի |ՀԾ |123 |Նույնա|12345678|01-02-|Ք. Երևան, |
|նակ| | | |համա-|456 |կանաց-| |02 |Վազգեն |
| | | | |րանիշ|789 |ման | | |Սարգսյան |
| | | | | | |քարտ | | |3 |
|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|
|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|
|___|______|________|________|_____|____|______|________|______|__________|
.__________________________________________________________________________
__________________________________________________________________________.
|Կոնտակ|Կրթա-|Դասիչը |Մասնա-|Կուրսը|Հաշվետու|Ուսումնա- |Բանկային |
|տային |կան | |գիտու-| |ժամանա- |կան տարում |տվյալները |
|տվյալը|աստի-| |թյունը| |կաշրջա- |ներառված |_______________|
|(հեռա-|ճանը | | | |նում |ամիսները |բանկի|հաշվե- |
|խոսա- | | | | |ուսանողի|(սկիզբը և |անվա-|համար |
|համարը| | | | |կողմից |ավարտը) |նումը| |
|էլ. | | | | |փաստացի | | | |
|հասցեն| | | | |վճարված | | | |
| | | | | |ուսման | | | |
| | | | | |վարձա- | | | |
| | | | | |վճարը | | | |
|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|
|12345 |Մագիս|011302. |Հատուկ| |500000 |01.09.2021-|X |123456789|
|679 |տրա- |00.7 |Մանկա-| | |31.06.1022 |բանկ | |
| |տուրա| |վարժու| | | | | |
| | | |թյուն | | | | | |
|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|
|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|
|______|_____|_________|______|______|________|___________|_____|_________|
__________________________________________________________________________.
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
._____________________________________________________________________.
|Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց 20__ թ. _____________ |
|ամիսների հաշվարկված և վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված |
|վճարումների, դրանցից պահված (հաշվարկված) ու վճարված եկամտային հարկի |
|մասին |
|_____________________________________________________________________|
|Հարկային գործակալը (անվանումը) | |
|___________________________________________________________________|_|
|Հարկային գործակալի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | |
|___________________________________________________________________|_|
|Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը | |
._____________________________________________________________________.
Տվյալներ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող
ֆիզիկական անձի մասին
._____________________________________________________________________.
|Ֆիզիկական անձի հանրային ծառայությունների| | | | | | | | | | |
|համարանիշը (ՀԾՀ) | | | | | | | | | | |
|________________________________________|____________________________|
|Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, | |
|հայրանունը | |
|________________________________________|____________________________|
|Ֆիզիկական անձի անձնագրի սերիան, համարը | |
|________________________________________|____________________________|
|Ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի | |
|հասցեն | |
|________________________________________|____________________________|
|Ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր | |
|բնակության վայրը | |
._____________________________________________________________________.
Տվյալներ հաշվարկված և վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված
վճարումների, պահված եկամտային հարկի մասին
._____________________________________________________________________.
|Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների | |
|հաշվարկման հաշվետու ժամանակահատված` ամիսներ | |
|______________________________________________________|______________|
|Հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված | |
|վճարումների գումար (դրամ) | |
|______________________________________________________|______________|
|Հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումար (դրամ) | |
._____________________________________________________________________.
Պաշտոնատար անձ ____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հուլիսի 2020 թվական: