(ուժը կորցրել է 27.04.06 թիվ 582-Ն որոշում)
i
040.0616.220502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2002 թվականի N 616
i
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ) ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն որոշում)
i
1.1. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հարկային մարմինը հրապարակում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով սահմանված առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարները մեծությունները` հաշվարկված աճողական կարգով` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-րդ կետը լրաց. 24.03.05 թիվ 391-Ն, փոփ. 15.09.05 թիվ 1977-Ն որոշումներ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:
(որոշման վերնագիրը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն որոշում)
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 22-ի N 616 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԵՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:
(1-ին կետը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն որոշում)
2. Սույն կարգով հրապարակման են ենթակա`
i
ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) մեկ միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N 1 ձև):
Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև):
բ) հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ ունեցած ապառքի (չվճարված հարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումար) նկատմամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապառքի մեկ միլիոն դրամ և ավելի աճ ունեցող հարկ վճարողների մասին տվյալները (N 3 ձև).
գ) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարների մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:
(2-րդ կետը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն, 15.09.05 թիվ 1977-Ն որոշումներ)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը, իսկ առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի 3 միջոցներում և հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային էջում հրապարակում է սույն որոշման 2-րդ կետում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) ցանկերը` ըստ հայտարարագրած վնասների և կուտակած ապառքների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) և վճարված հարկերի գումարների նվազման: Նշված ցանկերում ներառվում են հարկ վճարողի անվանումը, հաշվառման համարը, գտնվելու վայրը, հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրված վնասի մեծությունը (հազար դրամներով) և հաշվետու տարվա արդյունքներով ապառքի (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) աճի մեծությունը, վճարված հարկերի մեծությունը (հազար դրամներով):
(3-րդ կետը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն որոշում)
i
4. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքներն ու սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների ապահովադիրների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների վերաբերյալ հրապարակել սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տվյալների ճշգրտումներ:
(4-րդ կետը փոփ. 24.03.05 թիվ 391-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2002 թվականի մայիսի 22-ի
N 616 որոշման
ՑԱՆԿ
ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________________________
|NN |ՀՎՀՀ|Հարկ |Հարկ | Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից|
|ը/կ| |վճարողի |վճարողի | ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր|
| | |անվանումը|գտնվելու | գումարը (հազ. դրամ) |
| | | |վայրը |____________________________________________|
| | | | | | որից` |
| | | | | |___________________________________|
| | | | |ընդամենը| հարկային | մաքսային |
| | | | | |մարմինների կողմից|մարմինների կողմից|
| | | | | | հավաքագրված | հավաքագրված |
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
|___|____|_________|_________|________|_________________|_________________|
.__________________________________________________________________________
._____________________________________________________________.
|Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ՀՀ պետական բյուջե|
| վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) |
|_____________________________________________________________|
| որից` |
|_____________________________________________________________|
| այդ թվում` |
|_____________________________________________________________|
|ուղղակի հարկեր|անուղղակի հարկեր|հաստատագրված |այլ հարկեր,|
|(այդ թվում` |(այդ թվում` ԱԱՀ,|վճարներ (այդ |տուրքեր և |
|շահութահարկ, |ակցիզային հարկ) |թվում` մաքսային |պարտադիր |
|եկամտահարկ) | |սահմանին վճարված)|վճարներ |
|______________|________________|_________________|___________|
| 8 | 9 | 10 | 11 |
|______________|________________|_________________|___________|
|______________|________________|_________________|___________|
|______________|________________|_________________|___________|
|______________|________________|_________________|___________|
|______________|________________|_________________|___________|
._____________________________________________________________.
Ձև N 1
ՑԱՆԿ
200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
.________________________________________________________________________.
|NN | ՀՎՀՀ | Կազմակերպության անվանումը | Հարկ վճարողի | Վնասի |
|ը/կ| | | գտնվելու վայրը | մեծությունը |
| | | | | (հազ. դրամ) |
|___|______|___________________________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |

Ձև N 2
ՑԱՆԿ
200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ` ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
.________________________________________________________________________.
|NN | ՀՎՀՀ | Կազմակերպության անվանումը | Հարկ վճարողի | Վնասի |
|ը/կ| | | գտնվելու վայրը | մեծությունը |
| | | | | (հազ. դրամ) |
|___|______|___________________________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______|___________________________|_________________|_______________|
|___|______|___________________________|_________________|_______________|
|___|______|___________________________|_________________|_______________|
|___|______|___________________________|_________________|_______________|
.________________________________________________________________________.
Ձև N 3
ՑԱՆԿ
200__ ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՄԵԿ ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔԻ ԱՃ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ՀՎՀՀ|Կազմակերպության | Հարկ վճարողի | Ապառքը |
|ը/կ| | անվանումը |գտնվելու վայրը| (հազ. դրամ) |
| | | | |________________________________|
| | | | |01.01.200 թ.|31.12.200 թ.|աճը |
| | | | |դրությամբ |դրությամբ | |
|___|____|________________|______________|_____________|_____________|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|____|________________|______________|_____________|_____________|____|
|___|____|________________|______________|_____________|_____________|____|
|___|____|________________|______________|_____________|_____________|____|
|___|____|________________|______________|_____________|_____________|____|
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը լրաց. 24.03.05 թիվ 391-Ն, փոփ. 15.09.05 թիվ 1977-Ն որոշումներ)