ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԿԱՐԵՆ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով`
Ազգային ժողովը որոշում է.
Կարեն ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, հունիսի 30
Երևան
ԱԺՈ-42-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական: