(ուժը կորցրել է 14.06.10 թիվ 1423-Ն հրաման)
i
124.0194.140202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
7 փետրվարի 2002 թվականի N 02/194
i
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» ձևը և դրան կից ներկայացվող` «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգը»:
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը |
|համապատասխան վանդակում նշել X | (Լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|______________________________|__________________________________________|
|հաշվետու| |ճշգրտման| | |
|ժամանա- | |ժամանա- | | |
|կաշրջանի| |կաշրջանի| | |
|______________________________|__________________________________________|
| 1. Հարկ վճարողի հաշվառման | 1A. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը |
| համարը | |
| ._______________. | | | | | | | | | | |
|______________________________|__________________________________________|
| 2. Հաշվետու (ճշգրտման) | |
| ժամանակաշրջան |Տարի ._______. Ամիս.___. Եռամսյակ .___|
|______________________________|__________________________________________|
| 3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
| ձեռնարկատեր) անուն, | |
| ազգանուն | |
|______________________________|__________________________________________|
| 5. Գտնվելու վայրը |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
| | |
| | Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
| 7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել| |
| վանդակում նշել «X», ստորագրել ստորև և | |
| ներկայացնել հաշվարկը __> __> __> __> __> | |
._________________________________________________________________________.
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի կրեդիտ |Ա. Շրջանառութ. | Բ. ԱԱՀ կրեդիտ |
|___________________________________|________________|____________________|
| 8. ԱԱՀ-ից ազատված (հարկման | | |
| օբյեկտ չհամարվող) գործարքների | | |
|___________________________________|________________|____________________|
| 9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով | | |
| հարկվող գործարքներ | | |
|___________________________________|________________|____________________|
| 10.1. Հաստատագրված վճարով հարկվող | | |
| գործունեությունից | | |
|___________________________________|________________|____________________|
| 10.2. Պարզեցված հարկով հարկվող | | |
| գործարքների | | |
|___________________________________|________________|____________________|
| 11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով | | |
| հարկվող գործարքների | | |
|___________________________________|________________|____________________|
| 12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային | | |
| դրույքաչափով հաշվարկվող | | |
|___________________________________|________________|____________________|
| 13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային | | |
| պարտավորություն | | |
|___________________________________|________________|____________________|
| 13.1. Կրեդիտի ընդհանուր գումարից | | |
| հետաձգվող | | |
|___________________________________|________________|____________________|
| 14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ | | |
| Ա=([8Ա]+[9Ա]+[10.1Ա]+[10.2Ա]+ | | |
| [11Ա]+[12Ա]-[12Բ]) | | |
| Բ=([11Բ]+[12Բ]+[13Բ]-[13.1Բ]) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի դեբետ | Ա. Արժեք | Բ. ԱԱՀ դեբետ |
|___________________________________|________________|____________________|
| 15. ՀՀ տարածք ներմուծված | | |
| ապրանքներ | | |
|___________________________________|________________|____________________|
| 16. ՀՀ տարածքում ձեռք բերված | | |
| ապրանքների և ծառայությունների| | |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| 16.1. Դեբետի ընդհանուր գումարից | | |
| հետաձգված | | |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| 16.2. Հաշվանցման (պակասեցման) | Ա. Ավելացում | Բ. Պակասեցում |
| ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման |________________|____________________|
| ընդհանուր գումարը, այդ թվում` | | |
| (նշել ճշգրտման հիմքը, պատճառը) | | |
|___________________________________|________________|____________________|
|___________________________________|________________|____________________|
|___________________________________|________________|____________________|
|___________________________________|________________|____________________|
| 17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15Բ]+ | Ա. դրական | Բ. բացասական |
| +[16Բ]-[16.1Բ]+[16.2Ա]-[16.2Բ]) |________________|____________________|
| (եթե արդյունքը դրական է, լրացնել | | |
| «Ա» վանդակը, եթե արդյունքը | | |
| բացասական է, լրացնել «Բ» վանդակը) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 18. Դեբետի ընդհանուր գումարից | | |
| ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով | | |
| հարկվող գործարքներին վերաբերվող | | |
| (տողը հաշվարկի չի մասնակցում) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 19. Տվյալ ժամանակաշրջանի համար | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| հաշվարկված ԱԱՀ | բյուջե վճարման | հաշվանցման |
| - եթե լրացված է [17Ա] վանդակը` | (կրեդիտ) | (դեբետ) |
| ապա ([14.Բ]-[17.Ա]), | | |
| - եթե լրացված է [17Բ] վանդակը` |________________|____________________|
| ապա ([14.Բ]+[17.Բ]): | | |
| Եթե 19 տողի արդյունքը դրական է` | | |
| լրացվում է «Ա» վանդակը | | |
| Եթե 19 տողի արդյունքը բացասական է`| | |
| լրացվում է «Բ» վանդակը | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
Հաշվապահի ստորագրությունը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- լրացվում է հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ,
- հաշվետու ժամանակաշրջանի (այսուհետ` հիմնական) կամ ճշգրտման (նախորդող) ժամանակաշրջանի համար (այսուհետ` ճշգրտված) հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում կատարվում է նշում,
- ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից,
- հաշվարկի մթնեցված վանդակները չեն լրացվում,
[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից,
[1A] Նշվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանած լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը [1A] կետը չի լրացվում:
[2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հիմնական կամ ճշգրտված հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:
[3]. Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:
[5]. Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի հասցեն:
[6]. Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:
[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն` այդ թվում ԱԱՀ-ով հարկված ձեռքբերում) չի իրականացվել կամ իրականացված գործարքները վերաբերվում են բացառապես հաստատագրված վճարով և (կամ) պարզեցված հարկով հարկվող գործունեությանը` լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողերը (ներառյալ)` [7]-րդ վանդակում նշվում է «X» և այն ներկայացվում է:
[8]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» հետևյալ գործարքների գծով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը.
- ՀՀ օրենքի 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ 3-րդ կետում նշված) գործարքների,
- օրենքի 15 հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,
- այն գործարքների գծով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությունը,
- ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառության գումարը:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք նշում են նաև օրենքի 3 հոդվածով սահմանված չհարկվող շեմը (3 միլիոն դրամը):
[9]. Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) իրացման շրջանառությունը:
10.1 տողում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը), իսկ 10.2. տողում` պարզեցված հարկով հարկվող գործունեությունից հասույթը (իրացման շրջանառությունը):
[11]. [11Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված` ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, [11Բ]-ում` այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները):
[12]. [12Ա] վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար` 6 հոդվածի 1-2 կետերով) սահմանված գործարքների (ներառյալ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածով սահմանված գործարքների) շրջանառությունը, որոնց համար կիրառվել է լրիվ արժեքով հատուցում, [12Բ]-ում` լրացվում է ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները)` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով:
[13]. Լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
- ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության այն գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը օրենքի 24.1 հոդվածի համաձայն ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
- մինչև 2002թ. հունվարի 1-ը իրականացված գործարքների գծով ԱԱՀ հետաձգված հարկային պարտավորության գումարները, որոնց բյուջե վճարման պարտավորությունը ծագել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
- [11] և [12] տողերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը),
- օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
[13.1] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որի գծով հարկի վճարման պահը հետաձգվում է (ծագում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածին համապատասխան` ըստ վճարման):
[14Ա] վանդակում լրացվում է [8Ա], [9Ա], [10.1Ա], [10.2Ա] [11Ա] և [12Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [12Բ] վանդակում նշված թվի տարբերությունը, իսկ [14Բ] վանդակում լրացվում է [11Բ], [12Բ], [13Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [13.1Բ] վանդակում նշված թվի տարբերությունը:
[15]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)` մաքսային արժեքով, [Բ] վանդակում` ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:
[16]. Համապատասխանաբար [Ա] վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, [Բ] վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:
[16.1] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (օրենքի 24.1 հոդվածի դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի գծով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23 և 24.1 հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
[16.2]. Լրացվում են, օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`
- ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,
- տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց գծով հաշվանցման իրավունքը օրենքի 23 և 24.1 հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,
- օրենքի 26 հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,
- օրենքի 27 հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:
[17]. Լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում` եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա լրացվում է [17Ա] վանդակը, իսկ եթե ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա լրացվում է [17Բ] վանդակը:
[18] Լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված (ներմուծված) ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը, որը վերաբերվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հաշվարկին չմասնակցող օժանդակ (ոչ պարտադիր) տեղեկություն է և լրացվում է հարկ վճարողի ցանկությամբ, եթե հարկ վճարողը նպատակ ունի այդ գումարները ուղղել այլ հարկային պարտավորությունների մարմանը կամ ետ ստանալ:
[19]. Լրացվում է տվյալ ժամանակաշրջանում բյուջեի հետ հաշվարկների արդյունքը: Ընդ որում, ա) եթե [17] տողում թիվը լրացվել է «Ա. դրական» վանդակում և
- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը դրական է, ապա լրացվում է [19Ա] վանդակը,
- ([14. Բ] - [17 Ա])-ի արդյունքը բացասական է, ապա լրացվում է [19Բ] վանդակը
բ) եթե [17] տողում թիվը լրացվել է «Բ. բացասական» վանդակում, ապա ([14. Բ] + [17Բ])-ի արդյունքը լրացվում է [19Ա] վանդակում: