(ուժը կորցրել է 04.05.07 թիվ 208-Ն որոշում)
i
600.0015.110302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2002 թվականի N 15
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե), զ) կետերը, 22-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի հունվարի 1-ից տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի առավելագույն սահմանային սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշը սահմանել 0.036 ԱՄՆ դոլար` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.03 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը փոփ. 28.06.05 թիվ 80-ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
(որոշումը փոփ. 28.06.05 թիվ 80-ն որոշում)