Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2021 թվականի N 65-Ն

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը` Կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 21

Երևան

 

Հավելված

Կառավարության

2021 թվականի հունվարի 21-ի

N 65-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի, ինչպես նաև դիակի վերաբերյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ` բժշկական հաստատություն) պարտավոր են սույն կարգի համաձայն բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի (ինչպես նաև դիակի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հաղորդում ներկայացնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում:

3. Պացիենտի` բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը պահպանվում և վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրվում են վերջինիս:

i

4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է էլեկտրոնային գրանցամատյան` համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաղորդում ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

(4-րդ կետը փոփ. 02.06.2022 թիվ 805-Ն որոշում)

 

2. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում բժշկական հաստատությունները հաղորդում են ներկայացնում իրենց գտնվելու վայրի վարչական շրջանի ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ մաս կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` 1 02 հեռախոսահամարով:

6. Բժշկական հաստատության ղեկավարը կազմակերպում է հաղորդում տալու գործընթացը և նշանակում անձ, որը պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ժամանակին հաղորդում ներկայացնելու համար:

7. Պացիենտի` բժշկական հաստատություն տեղափոխվելու (դիմելու) պահից մեկ ժամվա ընթացքում պատասխանատուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ ակնհայտ բռնի, հակաօրինական գործողության հետևանքով առաջացած վնասվածքով պացիենտի, ինչպես նաև դիակ տեղափոխելու դեպքում` անհապաղ:

8. Հաղորդումն իր մեջ պետք է պարունակի`

1) պացիենտի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`

ա. գրանցամատյանի հերթական համարը,

բ. անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հեռախոսահամարը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին),

գ. հաշվառման վայրը կամ մշտական բնակության վայրը (եթե այն հայտնի է բժշկական հաստատություն դիմելու կամ տեղափոխվելու պահին),

դ. բժշկական հաստատություն տեղափոխվելու (դիմելու) օրը, ժամը,

ե. պացիենտի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, դրա հնարավոր պատճառները, առողջական վիճակի ծանրության աստիճանը.

2. Դիակի դեպքում` հետևյալ տեղեկատվությունը`

ա. գրանցամատյանի հերթական համարը,

բ. բժշկական հաստատություն տեղափոխելու օրը, ժամը,

գ. դիակը տեղափոխած անձի (անձանց) և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները (հայտնի լինելու դեպքում):

 

ձև

i

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ

 

.________________________________________________________________________

|Հերթա-|Պացիենտի`|Պացիենտի  |Պացիենտի|Պացիենտի   | Պացիենտի  |Բռնի կամ  |

|կան   |բժշկական |անունը,   |ծննդյան |հաշվառման  | առողջական |հակաօրի-  |

|համար |հաստատու-|ազգանունը,|օրը,    |վայրը կամ  | վիճակի    |նական     |

|      |թյուն    |հայրանունը|ամիսը,  |մշտական    | վերաբերյալ|գործողու- |

|      |տեղափոխ- |(եթե այն  |տարեթիվը|բնակության | տեղեկու-  |թյունների |

|      |ման      |հայտնի է  |(եթե այն|վայրը,     | թյուններ, |կասկածի   |

|      |(դիմելու)|բժշկական  |հայտնի  |հեռախոսա-  | հնարավոր  |դեպքում`  |

|      |օրը,     |հաստա-    |է բժշկա-|համարը (եթե| պատճառները|վերջինիս  |

|      |ժամը     |տություն  |կան     |այն հայտնի | առողջական |մասին     |

|      |         |դիմելու   |հաստա-  |է բժշկական | վիճակի    |վկայող    |

|      |         |կամ       |տություն|հաստա-     | ծանրության|նշանների  |

|      |         |տեղափոխ-  |դիմելու |տություն   | աստիճանը  |վերաբերյալ|

|      |         |վելու     |կամ     |դիմելու կամ|           |          |

|      |         |պահին)    |տեղափոխ-|տեղափոխվե- |           |          |

|      |         |          |վելու   |լու        |           |          |

|      |         |          |պահին)  |պահին)     |           |          |

|______|_________|__________|________|___________|___________|__________|

|      |         |          |        |           |           |          |

|______|_________|__________|________|___________|___________|__________|

|      |         |          |        |           |           |          |

|______|_________|__________|________|___________|___________|__________|

|      |         |          |        |           |           |          |

|______|_________|__________|________|___________|___________|__________|

|      |         |          |        |           |           |          |

.________________________________________________________________________

 

._______ _________________________________________________

|Հերթա-| |Դիակի    |Հաղորդում  |Հաղորդումն |Հաղորդումը   |

|կան   | |տեղա-    |ներկայացնող|ընդունող   |ներկայացնելու|

|համար | |փոխման   |բուժաշ-    |ՀՀ ոստիկա- |օրը և  ժամը  |

|      | |օրը, ժամը|խատողի     |նության    |             |

|      | |         |անունը,    |աշխատակցի  |             |

|      | |         |ազգանունը, |անունը,    |             |

|      | |         |հայրանունը |ազգանունը, |             |

|      | |         |           |հայրանունը,|             |

|      | |         |           |պաշտոնը    |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|      | |         |           |           |             |

|______| |_________|___________|___________|_____________|

|      | |         |           |           |             |

|______| |_________|___________|___________|_____________|

|      | |         |           |           |             |

|______| |_________|___________|___________|_____________|

|      | |         |           |           |             |

|______| |_________|___________|___________|_____________|

|      | |         |           |           |             |

._______ _________________________________________________

 

._______ ____________________________.

|Հերթա-| |Բռնի կամ     |Պացիենտին    |

|կան   | |հակաօրինական |կամ դիակը    |

|համար | |գործողու-    |բժշկական     |

|      | |թյունների    |հաստատու-    |

|      | |դեպքի վայրը, |թյուն        |

|      | |վնասվածք     |տեղափոխած    |

|      | |ստանալու     |անձի         |

|      | |հանգամանքների|(անձանց) և   |

|      | |վերաբերյալ   |տրանսպոր-    |

|      | |տեղեկու-     |տային        |

|      | |թյունները    |միջոցի       |

|      | |(հայտնի      |վերաբերյալ   |

|      | |լինելու      |տվյալները    |

|      | |դեպքում)     |(հայտնի      |

|      | |             |լինելու      |

|      | |             |դեպքում)     |

|______| |_____________|_____________|

|      | |             |             |

|______| |_____________|_____________|

|      | |             |             |

|______| |_____________|_____________|

|      | |             |             |

|______| |_____________|_____________|

|      | |             |             |

._______ ____________________________.

 

(ձևը փոփ. 02.06.2022 թիվ 805-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2021
N 65-Ն
Որոշում