Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՅՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՆ ...

10.04.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2002  -ից մինչեւ   10.04.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.08 թիվ 255-Ն որոշում)

i

040.0346.080402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 ապրիլի 2002 թվականի N 346

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՅՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի ազգային հերոսների ընտանիքներին նյութական օժանդակություն ցուցաբերելու մասին» ՆԿ-1040 կարգադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի զոհված ազգային հերոսների ընտանիքներին նշանակել և վճարել ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն` 140000 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն նշանակվում և վճարվում է`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամսվանից ոչ ուշ.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հետմահու «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու դեպքում` այն շնորհելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից 12 ամսվանից ոչ ուշ:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում ներկայացվելու դեպքում ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն նշանակվում է դիմումը ներկայացվելու օրվանից:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշման և սույն որոշման համաձայն համապատասխանաբար ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն ու ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքներին նշանակվում է մեկ` ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն կամ ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն, որն ավելի բարձր է:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 8-ի N 346 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՅՐԻՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն նշանակվում է Հայաստանի Հանրապետության զոհված ազգային հերոսի ընտանիքի հետևյալ անդամներին`

ա) Հայաստանի զոհված ազգային հերոսի այրուն և նրա խնամքի տակ գտնված ծնողներին` ցմահ.

բ) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակներին, եղբայրներին, քույրերին և թոռներին, ընդ որում, եղբայրներին, քույրերին ու թոռներին, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

գ) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:

2. Ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքների անդամների համար նշանակվում է մեկ` ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն, իսկ ընտանիքի` դրա իրավունքն ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` հետևյալ չափերով`

ա) Հայաստանի զոհված ազգային հերոսի այրուն և անչափահաս երեխաներին` դրամական օժանդակության 70 տոկոսը.

բ) ընտանիքի մյուս անդամներին` դրամական օժանդակության 30 տոկոսը` համամասնորեն:

3. Ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն նշանակում և վճարում է այն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմինը:

4. Ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն ստանալու համար Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքի չափահաս անդամներից մեկն իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակվող մարմին է ներկայացնում`

ա) կենսաթոշակներ նշանակելու համար սահմանված ձևի դիմում, որտեղ նշվում են Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքի անդամի (անդամների) անունը (անունները), ազգանունը (ազգանունները), հասցեն, անձնագրի (անձնագրերի) սերիան և համարը (սերիաներն ու համարները).

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի ազգային հերոս» կոչում շնորհելու մասին հրամանագրի պատճենը.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանք Հայաստանի զոհված ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի անդամների մասին, որտեղ նշվում է նաև խնամքի տակ գտնված` 18 տարին չլրացած եղբայրների, քույրերի և թոռների, ընդ որում, այն եղբայրների, քույրերի ու թոռների մասին, ովքեր չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

դ) Հայաստանի զոհված ազգային հերոսի այրուն, ծնողների, 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների ծննդյան վկայականների (անձնագրերի) պատճենները, մինչև 23 տարին լրանալը բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար` սովորելու մասին տեղեկանք` տրված նշված հաստատությունների կողմից.

ե) անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակների, եղբայրների, քույրերի և թոռների համար` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից տրված տեղեկանքի պատճենը.

զ) ամուսնության վկայականի պատճենը:

Համապատասխան փաստաթղթերի բացակայության և դրանց վերականգնման անհնարինության դեպքում Հայաստանի զոհված ազգային հերոսի խնամքի տակ գտնվելու փաստը կարող է հաստատվել դատական կարգով:

5. Ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն ստացող ընտանիքի անդամների ցանկությամբ այն կարող է վճարվել նաև Հայխնայբանկի միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.04.2002
N 346
Որոշում