Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆ ...

 

05.11.2021 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թ. թիվ 75-Ն

 

«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ՀՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև 11-ՀՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև 11-ՀՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև թիվ 11-ՀՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 46-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 75-Ն որոշման

 

ԻՐՏԵԿ 1-ին հավելվածի-ի դիմային էջում «ապրիլի 1-ը» բառերը փոխարինվել են «ապրիլի 20-ը» բառերով` համաձայն 22.10.21 թիվ 16-Ն որոշման 1-ին կետի:    

 

վիճակագրական հաշվետվություն

 

I. Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների առկայությունը, շարժը և կազմը

 

(հազ.դրամ)

Ցուցանիշների անվանումը Տողի
հա-
մարը
Առկա-
յությունը
տարե-
սկզբին
(համա-
խառն հաշվե-
կշռային արժեքով)
Ավելացումներ հաշվետու տարում Նվազեցումներ հաշվետու տարում Առկա-
յությունը տարե-
վերջին
(ս.1+
ս.2-
ս.6) (համա-
խառն հաշվե-
կշռային արժեքով)
Ընդա-
մենը
որից` Ընդամենը որից `
  գործարկ-
վել են նոր հիմնական միջոցներ (ոչ նյութական ակտիվ-
ներ)
վերագնա-
հատումից արժեքի աճ
Տարվա ընթաց-
քում կապի-
տալաց-
վող ծախսում-
ներ
լուծարման հետևանքով և հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվ-
ների) դուրս գրումից
որից` վերագնա-
հատումից արժեքի
նվազում
կորուստ-
ներ` տարե-
րային և տեխնածին աղետ-
ների, պա-
տերազ-
մական գործողու-
թյունների (և այլն) հետևանքով
Ա Բ 1 2 3 4 5   6   7 8 9 10
Ընդամենը հիմնական միջոցներ (տող 02+03+04+05+06+
07+08+09+10+11)
01                    
 որից` շենքեր 02                    
այդ թվում` բնակելի 02.1                    
կառուցվածքներ և այլ շինություններ 03                    
տրանսպորտային միջոցներ 04                    
որից` մայրուղային խողովակաշար (գազամուղ) 04.1                    
մեքենաներ և սարքավորումներ 05                    
որից` տեղեկատվական, համակարգչային և հեռահաղորդակցական սարքավորումներ 05.1                    
գործիքներ, արտադրական և տնտեսական գույք 06                    
հողամասեր 07                    
բանող անասուն 08                    
մթերատու անասուն 09                    
բազմամյա տնկարկներ 10                    
այլ` վերը չթվարկված հիմնական միջոցների տեսակներ 11                    
 
Ընդամենը` ոչ նյութական ակտիվներ (տող 13+14+ +15+16+17+18+19+20+21) 12                    
 որից` օգտակար հանածոների պաշարների հետախուզում և գնահատում 13                    
համակարգչային ծրագրեր և տվյալների հիմնապաշար 14                    
ժամանցային, գրական և գեղարվեստական ստեղծագոր-
ծությունների բնօրինակներ
15                    
հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք 16                    
ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ 17                    
մարկետինգային ակտիվներ 18                    
գուդվիլ (գործարար վարկանիշը) 19                    
բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ 20                    
այլ ոչ նյութական ակտիվներ 21                    

 

Ցուցանիշների անվանումը Տողի համարը Կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) տարեսկզբին Տարվա ընթացքում հաշվեգրված մաշվածությունը (ամորտիզացիան) Օտարված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) Լուծարված և դուրս գրված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) Վերագնահատումից կուտակված մաշվածության (ամորտիզացիայի) աճ (+), նվազում (-) Կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) տարեվերջին (ս.11+ ս.12- ս.13- ս.14+ ս.15) Կուտակված արժեզրկումը տարեսկզբին Տարվա ընթացքում ճանաչված արժեզրկումը Տարվա ընթացքում արժեզրկման հակադարձում ((ներկայացվում է (-) նշանով)) Օտարված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) կուտակված արժեզրկումը (ներկայացվում է (-) նշանով) Լուծարված և դուրս գրված հիմնական միջոցների (ոչ նյութական ակտիվների) կուտակված արժեզրկումը (ներկայացվում է (-) նշանով) Կուտակված արժեզրկումը տարեվերջին (ս.17+ ս.18+ ս.19+ ս.20+ ս.21) Զուտ հաշվեկշռային արժեքը տարեվերջին ((հանած կուտակված մաշվածությունը (ամորտիզացիան) և արժեզրկումը)) (ս.11- ս.16- ս.22) 
Ա   Բ     11     12     13     14     15     16     17     18     19     20     21     22     23  
Ընդամենը հիմնական միջոցներ (տող 02+03+04+05+06+
07+08+09+10+11)
01                          
 որից` շենքեր 02                          
այդ թվում` բնակելի 02.1                          
կառուցվածքներ և այլ շինություններ 03                          
տրանսպորտային միջոցներ 04                          
որից` մայրուղային խողովակաշար (գազամուղ) 04.1                          
մեքենաներ և սարքավորումներ 05                          
որից` տեղեկատվական, համակարգչային և հեռահաղորդակցական սարքավորումներ 05.1                          
գործիքներ, արտադրական և տնտեսական գույք 06                          
հողամասեր 07                          
բանող անասուն 08                          
մթերատու անասուն 09                          
բազմամյա տնկարկներ 10                          
այլ` վերը չթվարկված հիմնական միջոցների տեսակներ 11                          
 
Ընդամենը` ոչ նյութական ակտիվներ (տող 13+14+ +15+16+17+18+19+20+21) 12                          
 որից` օգտակար հանածոների պաշարների հետախուզում և գնահատում 13                          
համակարգչային ծրագրեր և տվյալների հիմնապաշար 14                          
ժամանցային, գրական և գեղարվեստական ստեղծագոր-
ծությունների բնօրինակներ
15                          
հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունք 16                          
ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ 17                          
մարկետինգային ակտիվներ 18                          
գուդվիլ (գործարար վարկանիշը) 19                          
բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ 20                          
այլ ոչ նյութական ակտիվներ 21                          

 

II. Հիմնական միջոցների առկայությունն ըստ գործունեության տեսակների և առանձին խմբավորումների (սկզբնական համախառն արժեքով) (հազ.դրամ)

 

III. Անավարտ ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվներ (սկզբնական համախառն արժեքով) (հազ.դրամ)

Ցուցանիշների անվանումը

Տողի հա-
մարը

Հիմնական միջոցների առկայությունը

 

Ցուցանիշների անվանումը

Տողի հա-
մարը

Առկայությունը

հաշվետու
տարվա սկզբին

հաշվետու
տարվա վերջին

հաշվետու
տարվա սկզբին

հաշվետու
տարվա վերջին

Ա

Բ

1

2

Ա

Բ

1

2

01 տողից` ըստ գործունեության հիմնական տեսակի

22

 

 

Ընդամենը` անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ

30

 

 

ըստ գործունեության այլ տեսակների (տող 23.1+23.2….+23.19)

23

 

 

որից` տեղակայման ենթակա սարքավորումներ

30.1

 

 

այդ թվում` Գյուղատնտե-
սություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

23.1

 

 

կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցներ

30.2

 

 

Հանքագործական արդյու-
նաբերություն և բացահանքերի շահագործում

23.2

 

 

հետագա կապիտալացվող ծախսումներ

30.3

 

 

Մշակող արդյունա-
բերություն

23.3

 

 

Ընդամենը` անավարտ ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ

31

 

 

Էլեկտրա-
կանության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

23.4

 

 

որից` մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվներ

31.1

 

 

Ջրամատա-
կարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

23.5

 

 

ոչ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ

31.2

 

 

Շինարարություն

23.6

 

 

Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում

23.7

 

 

 

IV. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը (հազ.դրամ)

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն

23.8

 

 

Կացության և հանրային սննդի կազմակերպում

23.9

 

 

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Նախորդ
տարում

Հաշվետու
տարում

Հաշվետու տարում (առանց վերա-
գնա-
հատման)

Տեղեկատվություն և կապ

23.10

 

 

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

23.11

 

 

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

23.12

 

 

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

23.13

 

 

Ա

Բ

1

2

3

Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը

32

 

 

 

Վարչարարական և օժանդակ գործունեություն

23.14

 

 

Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահո-
վագրություն

23.15

 

 

որից` ըստ գործունեության հիմնական տեսակի

32.1

 

 

 

Առողջա-
պահություն և բնակչության սոցիալական սպասարկում

23.17

 

 

 

V. Այլ տեղեկություններ (հազ.դրամ)

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ

23.18

 

 

Սպասարկման այլ ծառայություններ

23.19

 

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Նախորդ
տարում

Հաշվետու
տարում

01 տողից շենքեր և շինություններ, որոնք հանդիսանում են պատմության և մշակույթի հուշարձաններ

24

 

 

Ա

Բ

1

2

Հետազո-
տությունների վրա կատարված ծախսումներ

33

 

 

Շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցներ

25

 

 

Մշակումների վրա կատարված ծախսումներ (որպես ակտիվ չճանաչված)

34

 

 

ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ

26

 

 

Հողերի բարելավման վրա կատարված ծախսումներ

35

 

 

գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցներ

27

 

 

Հողի սեփա-
կանության իրավունքի ձեռք բերման ծախսումներ

36

 

 

Արժեքներ (արժեքավոր իրեր)

28

 

 

 

 

 

 

 

գրադարանային միջոցներ

29

 

 

37

Կազմակերպության աշխատողների ցուցակային թվաքանակը տարվա վերջում___________ մարդ

 

Ղեկավար ___________________________ _________________________
զգանուն, անուն) տորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________ __________________________
զգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
 
« _ _»______ ____20___թ.

 

 

Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 75-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ
«ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ՀՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տեղեկություններ հիմնական միջոցների, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների առկայության և շարժի մասին» Ձև 11-ՀՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված ռեսպոնդենտները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից և ունեն հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ:

3. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հազար դրամներով` առանց տասնորդական նիշի:

5. Հաշվետվությունը լրացվում է ռեսպոնդենտի սկզբնական հաշվառման և հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա:

6. Հաշվետվությունը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

7. Հաշվետվությունում տվյալները լրացվում են կազմակերպության համար ամբողջապես` ներառելով վերջինիս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող մասնաճյուղերի վերաբերյալ տվյալները` անկախ նրանց գտնվելու վայրից:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Հաշվետվությունը լրացնող ռեսպոնդենտները որպես գործունեության հիմնական տեսակ ընդունում են գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր գործունեության մեջ փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, ավելացված արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

9. Հաշվետվությունում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների առկայությունը և շարժը արտացոլվում են վերագնահատումները և կապիտալացվող ծախսումները հաշվի առած արժեքով (այսուհետ` սկզբնական արժեք):

10. Կախված հիմնական միջոցի ձեռք բերման աղբյուրից` սկզբնական արժեք են համարվում.

1) հիմնադիրների կողմից որպես ավանդ կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրված հիմնական միջոցների արժեքը կողմերի պայմանավորվածությամբ,

2) տվյալ կազմակերպությունում պատրաստված, ինչպես նաև վճարի դիմաց այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված հիմնական միջոցների արժեքը` փաստացի ծախսերի գումարով, ներառյալ տեղափոխման և տեղակայման ծախսերը,

3) անհատույց, ինչպես նաև որպես նվիրատվություն ստացված հիմնական միջոցների, օբյեկտների արժեքը` փորձագիտական ճանապարհով կամ ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով որոշված գումարով:

11. Հիմնական միջոցների ընդհանուր կազմում ներառվում են ռեսպոնդենտի բոլոր հիմնական միջոցները, որոնք իրեն են պատկանում սեփականության իրավունքով, ստացվել են ֆինանսական վարձակալության պայմանագրով և արտացոլված են հիմնական միջոցների հաշվապահական հաշիվներում, այդ թվում, «ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշվում: Միևնույն հիմնական միջոցները չեն կարող միաժամանակ ընդգրկվել վարձակալի և վարձատուի հիմնական միջոցների կազմում: Այդ իսկ պատճառով վարձակալված հիմնական միջոցները արտացոլվում են այն կազմակերպության հաշվետվությունում, որի հաշվեկշռում դրանք հաշվառվում են որպես հիմնական միջոցներ:

 12. Հաշվետվությունում ոչ նյութական ակտիվների կազմում ներառվում են օգտակար հանածոների պաշարների հետախուզումը և գնահատումը, համակարգչային ծրագրերը և տվյալների հիմնապաշարը, ժամանցային, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակները, հողի և բնական ռեսուրսների օգտագործման իրավունքը, ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքները, մարկետինգային ակտիվները (ֆիրմային անուններ, ապրանքանիշեր, լոգոտիպեր և այլն), գուդվիլը (գործարար վարկանիշը), բանաձևերը, մոդելները, նախագծերը, բաղադրատոմսերը և փորձանմուշները և այլ ոչ նյութական ակտիվները:

 

III. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐԺԸ ԵՎ ԿԱԶՄԸ

 

13. Հաշվետվության I բաժնի 1-ին սյունակի 01-11 տողերում լրացվում են տվյալներ տարեսկզբի դրությամբ հիմնական միջոցների առկայության վերաբերյալ` արտահայտված սկզբնական համախառն հաշվեկշռային արժեքով` հաշվի առնված փոփոխությունները անցկացված վերագնահատումների արդյունքում:

14. 2-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում, բոլոր աղբյուրներով, հիմնական միջոցների ընդհանուր մուտքը` ներառյալ նախկինում չհաշվառված, այլ կազմակերպություններից և անձանցից ձեռք բերված, շրջանառու միջոցներից հիմնականին անցած, նվիրատվությամբ, ինչպես նաև այլ կազմակերպություններից անհատույց ստացված, կազմակերպության կանոնադրական կապիտալին հիմնադիրների կողմից իրենց ավանդների դիմաց ներդրված, այլ գործառնությունների արդյունքով մուտքագրված հիմնական միջոցները, ինչպես նաև կապիտալացվող ծախսումների հետևանքով հիմնական միջոցների արժեքի ավելացումը: Նշված սյունակից առանձնացվում և 3-րդ սյունակում հաշվառվում են հաշվետու տարում նոր գործարկված (ներառյալ արդիականացում և վերակառուցում) հիմնական միջոցների վերաբերյալ տվյալները: Եթե հաշվետու տարում կազմակերպությունը անցկացրել է հիմնական միջոցների վերագնահատում, ապա 4-րդ սյունակում ցույց է տրվում հիմնական միջոցների զուտ վերագնահատման արժեքը վերջինիս ավելացման դեպքում: 5-րդ սյունակում լրացվում են տարվա ընթացքում կապիտալացվող ծախսումների վերաբերյալ տվյալները:

15. 6-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու տարում վաճառքի (իրացման) հետևանքով, լրիվ մաշվածության պատճառով լուծարման, այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալին ավանդի տեսքով փոխանցման, վթարների, տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով լուծարված, հիմնականից շրջանառու միջոցներին անցման, փոխանակման և (կամ) նվիրատվության պայմանագրերով հիմնական միջոցների փոխանցման, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում, հաշվապահական հաշվառմամբ հաշվառվող, վերագնահատումների արդյունքում հիմնական միջոցների արժեքի նվազեցման հետևանքով, ելքագրված հիմնական միջոցների լրիվ արժեքը (առանց հանելու մաշվածությունը): 7-րդ սյունակում առանձնացվում են տարվա ընթացքում լուծարման հետևանքով և հիմնական միջոցների դուրս գրումից հիմնական միջոցների նվազեցումների վերաբերյալ տվյալները, 8-րդ սյունակում` կորուստները տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների (և այլնի) հետևանքով, իսկ 9-րդ սյունակում` հիմնական միջոցների զուտ վերագնահատման արժեքը` վերջինիս նվազման դեպքում:

16. 10-րդ սյունակում լրացվում են տվյալներ տարեվերջի դրությամբ հիմնական միջոցների առկայության վերաբերյալ` արտահայտված հիմնական միջոցների սկզբնական արժեքով, ընդ որում, հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին հավասար է դրանց առկայությանը տարեսկզբին գումարած տարվա ընթացքում հիմնական միջոցների ավելացումները և հանած նվազեցումները (սյունակ 10 = սյունակ 1 + սյունակ 2 - սյունակ 6):

17. 11-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը տարեսկզբին դրանց շահագործման ամբողջ ընթացքում, 12-րդ սյունակում` տարվա ընթացքում հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածությունը, 13-րդ սյունակում` օտարված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, 14-րդ սյունակում` լուծարված և դուրս գրված հիմնական միջոցների կուտակված մաշվածությունը, 15-րդ սյունակում` վերագնահատումից կուտակված մաշվածության աճը (+)/նվազումը(-), 16-րդ սյունակում` կուտակված մաշվածությունը տարեվերջին, ընդ որում, սյունակ 16 = սյունակ 11 + սյունակ 12-սյունակ 13 - սյունակ 14 + սյունակ 15:

18. 17-րդ սյունակում արտացոլվում է կուտակված արժեզրկումը տարեսկզբին, 18-րդ սյունակում` տարվա ընթացքում ճանաչված արժեզրկումը, 19-րդ սյունակում` տարվա ընթացքում արժեզրկման հակադարձումը, 20-րդ սյունակում` օտարված հիմնական միջոցների կուտակված արժեզրկումը, 21-րդ սյունակում` լուծարված և դուրս գրված հիմնական միջոցների կուտակված արժեզրկումը, ընդ որում 19, 20 և 21-րդ սյունակների տվյալները լրացվում են (-) նշանով: 22-րդ սյունակում հաշվարկվում և արտացոլվում է կուտակված արժեզրկումը տարեվերջին, ընդ որում, սյունակ 22 = սյունակ 17 + սյունակ 18+ + սյունակ 19 + սյունակ 20 + սյունակ 21:

19. 23-րդ սյունակում արտացոլվում է հիմնական միջոցների առկայությունը տարեվերջին մնացորդային (զուտ) հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների մնացորդային հաշվեկշռային արժեքը որոշվում է դրանց սկզբնական արժեքից հանելով համապատասխան հիմնական միջոցների շահագործման ամբողջ ընթացքում հաշվեգրված կուտակված մաշվածությունը և արժեզրկումը, ընդ որում, սյունակ 23=սյունակ 10-սյունակ 16-սյունակ 22: Հիմնական միջոցների այն տեսակների համար, որոնց համար, համաձայն գործող նորմատիվ ակտերի, մաշվածություն չի հաշվեգրվում, մնացորդային հաշվեկշռային արժեքը ընդունվում է հավասար դրանց լրիվ հաշվեկշռային արժեքին: Լրիվ մաշված հիմնական միջոցների մնացորդային արժեքը պետք է հավասար լինի զրոյի:

20. Առաջին բաժնի 1-ին սյունակի 12-21-րդ տողերում լրացվում են տվյալներ տարեսկզբի դրությամբ ոչ նյութական ակտիվների առկայության վերաբերյալ` արտահայտված սկզբնական համախառն հաշվեկշռային արժեքով` հաշվի առնված փոփոխությունները անցկացված վերագնահատումների արդյունքում.

21. 2-5-րդ սյունակներում արտացոլվում են հաշվետու տարում ոչ նյութական ակտիվների ավելացումները, իսկ 6-9-րդ սյունակներում` տարվա ընթացքում դրանց նվազեցումների վերաբերյալ տվյալները:

22. 10-րդ սյունակում լրացվում են տվյալներ տարեվերջի դրությամբ ոչ նյութական ակտիվների առկայության վերաբերյալ` արտահայտված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքով, ընդ որում, ոչ նյութական ակտիվների առկայությունը տարեվերջին հավասար է դրանց առկայությանը տարեսկզբին գումարած տարվա ընթացքում ոչ նյութական ակտիվների ավելացումները և հանած նվազեցումները (սյունակ 10 = սյունակ 1 + սյունակ 2 - սյունակ 6):

23. 11-րդ սյունակում արտացոլվում է ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիան տարեսկզբին, 12-րդ սյունակում` տարվա ընթացքում ոչ նյութական ակտիվների հաշվեգրված ամորտիզացիան, 13-րդ սյունակում`օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիան, 14-րդ սյունակում` լուծարված և դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիան, 15-րդ սյունակում` վերագնահատումից կուտակված ամորտիզացիան աճը(+)/նվազումը(-), 16-րդ սյունակում` կուտակված ամորտիզացիան տարեվերջին, ընդ որում, սյունակ 16 = սյունակ 11 + սյունակ 12 - սյունակ 13 - սյունակ 14 + սյունակ 15:

24. 17-րդ սյունակում արտացոլվում է ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումը տարեսկզբին, 18-րդ սյունակում` տարվա ընթացքում ճանաչված արժեզրկումը, 19-րդ սյունակում` տարվա ընթացքում արժեզրկման հակադարձումը, 20-րդ սյունակում` օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումը, 21-րդ սյունակում`լուծարված և դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկումը, ընդ որում 19, 20 և 21-րդ սյունակների տվյալները լրացվում են (-) նշանով: 22-րդ սյունակում հաշվարկվում և արտացոլվում է կուտակված արժեզրկումը տարեվերջին, ընդ որում, սյունակ 22 = սյունակ 17 + սյունակ 18 + սյունակ 19 + սյունակ 20 + սյունակ 21:

25. 23-րդ սյունակում արտացոլվում է ոչ նյութական ակտիվների առկայությունը տարեվերջին մնացորդային (զուտ) հաշվեկշռային արժեքով: Ոչ նյութական ակտիվների մնացորդային հաշվեկշռային արժեքը որոշվում է դրանց սկզբնական արժեքից հանելով համապատասխան ոչ նյութական ակտիվների հաշվեգրված կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, ընդ որում, սյունակ 23 = սյունակ 10 - սյունակ 16 - սյունակ 22:

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

26. II բաժնի 22-23 տողերում տրվում են տեղեկություններ ըստ գործունեության հիմնական տեսակի և ոչ հիմնական տեսակների` (ըստ ՏԳՏՀԴ խմբ.2), հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ I բաժնում հաշվառված հիմնական միջոցների առկայության վերաբերյալ` սկզբնական համախառն արժեքով: Տվյալ բաժնի և I բաժնի լրացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել այդ բաժինների համապատասխան տվյալների միջև հետևյալ հաշվեկշռային հարաբերակցությունները. 1-ին և 2-րդ սյունակների տող 22-ի և տող 23-ի տվյալների գումարը պետք է հավասար լինի I բաժնի 01 տողի համապատասխանաբար 1-ին և 10-րդ սյունակների տվյալներին:

27. II բաժնի 24-29-րդ տողերում I բաժնի 01 տողից առանձնացվում են շենքեր և շինությունները, որոնք հանդիսանում են պատմության և մշակույթի հուշարձաններ, շրջակա միջավայրի պահպանության հիմնական միջոցները, ֆինանսական (երկարաժամկետ) վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները, գործառնական (կարճաժամկետ) վարձակալության տրված հիմնական միջոցները, արժեքները (արժեքավոր իրեր` թանկարժեք մետաղներ, քարեր և դրանցից պատրաստված իրեր, հնաոճ արժեքավոր իրեր, գեղարվեստական բարձրարժեք իրեր և այլ արժեքավոր իրեր), գրադարանային միջոցները:

 

V. ԱՆԱՎԱՐՏ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ (ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՐԺԵՔՈՎ)

 

28. Այս բաժնում բերվում են տվյալներ ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վերաբերյալ, որոնք տարեսկզբի և տարեվերջի դրությամբ չեն համարվում հիմնական միջոցներ կամ ոչ նյութական ակտիվներ:

29. 30 տողում արտացոլվում են ընդամենը անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվները, որից 30.1 տողում առանձնացվում են այն սարքավորումները, որոնք հաշվառվում են որպես տեղակայման ենթակա սարքավորումներ, 30.2 տողում` կառուցման ընթացքում գտնվող հիմնական միջոցները, 30.3 տողում` հետագա կապիտալացվող ծախսումները, որոնք դեռ չեն կապիտալացվել (չեն ավարտվել):

30. 31 տողում արտացոլվում են ընդամենը անավարտ ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվները, որից 31.1 տողում առանձնացվում են մշակման ընթացքում գտնվող ոչ նյութական ակտիվները, իսկ 31.2 տողում` ոչ նյութական ակտիվների վրա հետագա կապիտալացվող ծախսումները:

 

VI. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԺԵՔԸ

 

31. Հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, ըստ գործունեության հիմնական տեսակի և ոչ հիմնական տեսակների որոշվում է հաշվետու տարվա սկզբի և վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և տարվա մնացած ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի հանրագումարը բաժանելով 12-ի:

32. Եթե կազմակերպությունը գործարկվել է ոչ տարվա սկզբից, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է հետևյալ կերպ. եթե կազմակերպությունը գործարկվել է որևէ ամսվա սկզբից, բացառությամբ հունվարի (փետրվարի 1-ին, մարտի 1-ին և այլն), ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը որոշվում է գործարկման ամսվա 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի (փետրվարի 1-ի, մարտի 1-ի և այլն), հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնական միջոցների արժեքի կեսի և հաշվետու տարվա մնացած բոլոր ամիսների 1-ի դրությամբ հիմնական միջոցների արժեքների հանրագումարը բաժանելով 12-ի:

33. Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա առաջին կեսին, ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկելիս գործարկման ամիսն ընդունվում է որպես լրիվ ամիս: Եթե կազմակերպությունը գործարկվել է ամսվա երկրորդ կեսին` ապա հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հաշվարկվում է սկսած գործարկման ամսին հաջորդող ամսի 1-ից:

34. 32 և 32.1 տողերի տվյալները հաշվարկվում են ելնելով, համապատասխանաբար, 22 և 23 տողերում ցույց տրված տվյալների: Եթե հաշվետու տարում կազմակերպությունում չի անցկացվել հիմնական միջոցների վերագնահատում, ապա 2-րդ և 3-րդ սյունակների տվյալները պետք է հավասար լինեն: Որպես կանոն հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը գտնվում է հիմնական միջոցների տարեսկզբի և տարեվերջի արժեքների միջև ընկած ժամանակահատվածում:

 

VII. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

35. Այլ տեղեկություններ բաժնում լրացվում են տվյալներ կազմակերպությունների կողմից նախորդ տարում և հաշվետու տարում կատարված առանձին ծախսումների վերաբերյալ: 33-րդ տողում լրացվում են տվյալներ հետազոտությունների վրա կատարված ծախսումների վերաբերյալ, 34-րդ տողում` մշակումների (որպես ակտիվ չճանաչված) վրա կատարված ծախսումների, 35-րդ տողում` հողերի բարելավման վրա կատարված ծախսումների և 36-րդ տողում` հողի սեփականության իրավունքի ձեռք բերման ծախսումների վերաբերյալ:

36. Տող 37-ում տրվում է տեղեկություն տարվա վերջում կազմակերպության աշխատողների ցուցակային թվաքանակի վերաբերյալ:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
30.11.2018
N 75-Ն
Որոշում