Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐ ...

24.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.04.2002  -ից մինչեւ   24.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-211-Ն օրենք)

i

010.0314.100402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 19-ին

 

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախաբանը «փախստականի կարգավիճակը կորցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր ապաստան տալու» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ժամանակավոր ապաստան` օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրավունք` սույն օրենքի 21.1-ին հոդվածին համապատասխան:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 21-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ VI.I-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ VI.I

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ

 

ՀՈԴՎԱԾ 21.1. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմին և ստանալ ժամանակավոր ապաստան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթե`

ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար.

բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետևանքով:

Ժամանակավոր ապաստանը տրվում է 1 տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո դա կարող է երկարաձգվել ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 21.2. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) և պարտականությունները:

Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 21. 3. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

 

Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգն ու նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:

 

ՀՈԴՎԱԾ 21.4. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ՈՒ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ

 

Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթե`

ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու համար.

բ) անձը Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որևէ այլ օրինական կացության կարգավիճակ.

գ) անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.

դ) անձը մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.

ե) լրացել է սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված ժամկետը:

Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նա`

ա) հաղորդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.

բ) կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

 

ՀՈԴՎԱԾ 21.5. ԱՆՁԻ ՎՏԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկով հնգօրյա ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե չունի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:

Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

10 ապրիլի 2002 թ.

ՀՕ-314

 

 

pin
ՀՀ 19.03.2002
N ՀՕ-314 օրենք