Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

01.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

27 սեպտեմբերի 2021 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրային իշխանության մարմինների աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները` համաձայն հավելված 1-ի»:

2) Հավելված 1-ում`

ա. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»,

բ. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն Կանոնները սահմանում են հանրային իշխանության մարմինների (այսուհետ` Մարմին) աշխատանքի կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը ներկայացվող պահանջներ:»,

գ. 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ 9-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 18-դ կետերում «Պետական մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Մարմին» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

դ. 3-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»,

3) Հավելված 3-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,

4) Հավելված 5-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը,

5) Հավելված 6-ում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը,

6) Հավելված 7-ի 19-րդ կետում «աշխատակիցների» բառից հետո հանել «և յուրաքանչյուր այցելուի,» և «աշխատողների» բառից հետո հանել «և այցելուներին» բառերը,

7) Հավելված 9-ի 6-րդ կետում «Աշխատանքի» բառից հետո հանել «և մարզումների» բառերը և «աշխատողների» բառից հետո հանել «և այցելուների» բառերը,

8) Հավելված 10-ում ուժը կորցրած ճանաչել 19-րդ և 20-րդ կետերը,

9) Հավելված 13-ում ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի 2-րդ ենթակետերը,

10) Հավելված 19-ում ուժը կորցրած ճանաչել 20-րդ և 21-րդ կետերը,

11) Հավելված 20-ում ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,

12) Հավելված 21-ում ուժը կորցրած ճանաչել 21-րդ և 27-րդ կետերը,

13) Հավելված 22-ում ուժը կորցրած ճանաչել 23-րդ և 24-րդ կետերը,

14) Հավելված 23-ում 10-րդ կետում «սաների» բառից հետո հանել «և այցելուների,» բառերը և 11-րդ կետում «սաները» բառից հետո հանել «և այցելուները» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում սույն թվականի հոկտեմբերի 01-ից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.09.2021
N 71-Ն
Հրաման