. . -
ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 մայիսի 2021 թվականի N 2020-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՏԵՂԵԿԱՆՔ) ՁԵՎԱՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումը հավաստող Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացվող սերտիֆիկատի (տեղեկանք) (այսուհետ` պատվաստման սերտիֆիկատ) ձևանմուշը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) պատվաստման սերտիֆիկատը լրացվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով, պատվաստումն իրականացրած կազմակերպության անվանմամբ, բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող եռալեզու ձևաթղթով:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանին, մարզպետարանների գլխավոր քարտուղարներին, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին (համաձայնությամբ)`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ներկայացնելու համար պատվաստման սերտիֆիկատի տրամադրումը հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզվով, պատվաստումն իրականացրած կազմակերպության անվանմամբ, բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող եռալեզու ձևաթղթով:
4. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումն Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«27» մայիս 2021թ.
N 2020-Լ հրամանի
СЕРТИФИКАТ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ CERTIFICATE
(СПРАВКА) (ՏԵՂԵԿԱՆՔ) (REFERENCE)
ВАКЦИНАЦИИ ПРОТИВ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ COVID-19 VACCINATION
COVID-19 ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-
19) ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԴԵՄ
Սույն տեղեկանքը տրվում է
Данная спавка выдана ______________________________________________
This is to certify that (ԱԱՀ) (ФИО) (Name, Last name)
_________________________ __________ _________________________________
(ծննդյան օր, ամիս, տարի) (Անձնագիր) (ՀԾՀ)
(день, месяц, год рождения) (паспорт) (ном. знака об. услуг)
(day, month, year of birth) (passport) (social services number)
Պատվաստվել է SARS-CoV-2 նկատմամբ ______________________________
Был(а) вакцинирован(а) против SARS-CoV-2 Պատվաստանյութի արտադրական
Has been vaccinated for the presence անվանումը
of SARS-CoV-2 Производственное название
ваквины
Manufacturing name of the
vaccine
____________________________________________________ _______________
Առաջին դեղաչափի ներարկման ամսաթիվ (օր, ամիս, տարի) սերիա
Дата введения первой дозы (день, месяц, год) серия
Date of first dose injection (day, month, year) batch
____________________________________________________ _______________
Երկրորդ դեղաչափի ներարկման ամսաթիվ (օր, ամիս, տարի) սերիա
Дата введения второй дозы (день, месяц, год) серия
Date of second dose injection (day, month, year) batch
______________________ ____________ Կնիք/QR, գծիկային կոդ
(Ա.Ա. ստորագրություն) Печать/QR код
(Ф.И. подпись) Seal/QR code
(Signature)
_____________________
(Տրման ամսաթիվ)
(Дата выдачи)
(Date of issue)