(ուժը կորցրել է 04.10.2019 թիվ 467-Ն հրաման)
i
102.0066.130202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10202028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 փետրվարի 2002 թվականի N 66
i
ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը:
2. Հաստատել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի լրացման կարգը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
«13» փետրվարի 2002թ.
N 66 հրամանով
ԿԱՐԳ
ՊԱՐՏԱՊԱՆԻՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո պարտապանից` նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու կարգը:
2. Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանից հայտարարագիր է վերցնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին:
3. Պարտապան իրավաբանական անձից հարկադիր կատարողը հայտարարագիրը ընդունում է գործադիր տնօրենից /նախագահից/ կամ այլ լիազորված անձից: Վերջինս պարտավոր է հայտարարագրի հետ ներկայացնել նաև կազմակերպության գործունեության վերջին հաշվեկշիռը:
4. Հարկադիր կատարողը հայտարարագիր չի վերցնում`
i
- ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով,
- եթե պարտապանը մինչև հայտարարագիր տալը սույն կանոնակարգով սահմանված ժամկետում կամավոր կատարել է կատարողական թերթի պահանջը.
- մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով:
(4-րդ կետը փոփ. 03.05.06 թիվ 76-Ն հրաման)
5. Հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից հարկադիր կատարողը հայտարարագիր վերցնում է նրանց հայտնաբերելուց 3 օրվա ընթացքում:
6. Հայցի ապահովման կատարողական վարույթներով պարտապանից հայտարարագիր ընդունելուց հետո, եթե նույն գործով դատարանը վճիռ է կայացրել և ԴԱՀԿ ծառայության նոր կատարողական թերթ է ստացվել, ապա պարտապանից հարկադիր կատարողը նոր հայտարարագիր չի վերցնում:
7. Հայտարարագիրը ստանալուց հետո, եթե պարզվի, որ հայտարարատուն սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրում նշված տվյալները թաքցրել կամ խեղաթյուրել է, հարկադիր կատարողը նախապատրաստում է նյութեր և օրենքով սահմանված կարգով լուծում դրանց ընթացքը:
8. Պարտապանից հայտարարագիր ընդունել միայն սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթներով:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
«13» փետրվարի 2002թ.
N 66 հրամանով
ԿԱՐԳ
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կատարողական վարույթով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության /համասեփականության/ իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման կարգը:
2. Հայտարարագրի ցուցանիշերն ամբողջական լրացված են համարվում, եթե.
ա/ սահմանված բաժիններից յուրաքանչյուրում լրացված վերջին տողին հաջորդ չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրված է գծիկ.
բ/ հայտարարագրի բոլոր էջերի վերջում դրված է հայտարարատուի ստորագրությունը.
գ/ հայտարարագրերում գրանցումները կատարված են գրիչով, իսկ կատարված ուղղումները վավերացված են հայտարարատուի ստորագրությամբ:
3. Հայտարարատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատուի կողմից հայտարարագրում նշվում է իր բաժնեմասի չափով:
4. ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի /գործադիր տնօրեն, նախագահ/ ղեկավար աշխատող հայտարարատուների կողմից հայտարարագիրը լրացվում է հետևյալ կարգով.
ա/ «1. Հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը» տողում լրացվում է հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը /լրիվ/.
բ/ «2. Աշխատանքի վայրը, ղեկավար աշխատողի պաշտոնը» տողում լրացվում է հայտարարատուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.
գ/ «4. Հասցեն» տողում լրացվում է ՓԲԸ, ԲԲԸ, ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն և հեռախոսահամարը:
5. «Շենքեր և շինություններ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա/ 2-րդ «Գտնվելու վայրը /հասցեն/» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների գտնվելու վայրը /հասցեն/.
բ/ 3-րդ «Բնակելի, հասարակական, արտադրական, այլ» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող շենքերի և շինությունների բնակելի /մարդկանց բնակության համար նախատեսված` բնակելի և օժանդակ մասերից բաղկացած, կոմունալ հարմարություններով օժտված/, հասարակական /բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված/ և արտադրական /արդյունաբերական, գյուղատնտեսական և տնտեսության մյուս ճյուղերի արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող/ կամ այլ/ լինելը.
գ/ 4-րդ` «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ/ 5-րդ «չափը /քմ/» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող շենքի և շինության տարածքը` քառակուսի մետրերով:
6. «Հողամասեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 2-րդ «Գտնվելու վայրը /հասցեն/» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր հողամասի գտնվելու վայրը /հասցեն/` առանձին-առանձին.
բ/ 3-րդ «Հողամասի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի տեսակը /տնամերձ, գյուղատնտեսական, ոչ գյուղատնտեսական/.
գ/ 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ/ 5-րդ` «Չափը /հա/» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող հողամասի չափը հեկտարով:
7. «Այլ անշարժ գույք» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 2-րդ «Գտնվելու վայրը /հասցեն/» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող յուրաքանչյուր այլ անշարժ գույքի գտնվելու վայրը /հասցեն/` առանձին-առանձին.
բ/ 3-րդ` «Անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի անվանումը` բացառությամբ 1-ին և 2-րդ բաժիններում նշվածների.
գ/ 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը.
դ/ 5-րդ` «Չափը /հա/» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող այլ անշարժ գույքը` չափման համապատասխան միավորներով:
8. «Փոխադրամիջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 2-րդ «Անվանումը և մակնիշը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի /ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաներ կամ մեխանիզմներ, օդային և ջրային փոխադրամիջոցներ/ լրիվ անվանումը և մակնիշը.
բ/ 3-րդ «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի թողարկման /արտադրության/ տարեթիվը.
գ/ 4-րդ «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող փոխադրամիջոցի նկատմամբ իրավունքը` միանձնյա սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության: Ընդ որում, ընդհանուր համատեղ սեփականության դեպքում նշվում է նաև համասեփականատերերի թիվը:
9. «Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 3-րդ «Կազմակերպությունը» սյունակում լրացվում է հայտարարատուին պատկանող պարտատոմսը, բաժնետոմսը, արժեթուղթը /բանկային վկայագիրը/ թողարկողի լրիվ անվանումը, կամ կազմակերպությունը, որի կանոնադրական /բաժնեհավաք/ կապիտալում ներդրում է կատարել հայտարարատուն.
բ/ 4-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`
- պարտատոմսի տեսակը` պարտատոմս ըստ ներկայացնողի կամ պարտատոմս անվանական, կամ պարտատոմս գրավով ապահովված, պարտատոմս երաշխավորությամբ ապահովված, կամ պարտատոմս առանց ապահովման, կամ այլ բաժնետոմս,
- բաժնետոմսի տեսակը` բաժնետոմս ըստ ներկայացնողի կամ բաժնետոմս անվանական, կամ բաժնետոմս ազատ շրջանառու, կամ բաժնետոմս սահմանափակ շրջանառու, կամ բաժնետոմս հասարակ, կամ բաժնետոմս արտոնյալ, կամ այլ բաժնետոմս,
- այլ արժեթուղթ,
- այլ ներդրում կանոնադրական կապիտալում կամ բաժնեհավաք կապիտալում.
գ/ «Անվանական արժեք» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված հայտարարատուին պատկանող պարտատոմսի, բաժնետոմսի, այլ արժեթղթի մեկ հատի անվանական արժեքը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով: Անվանական արժեք չունեցող արժեթղթերի դեպքում 5-րդ սյունակում դրվում է «-» նշանը:
10. «Չեկեր, մուրհակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 3-րդ «Տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող`
չեկի տեսակը` չեկ անվանական կամ չեկ օրդերային, կամ չեկ ըստ ներկայացնողի, կամ այլ չեկ,
մուրհակի տեսակը` մուրհակ հասարակ կամ մուրհակ փոխանցելի /վճարագիր/.
բ/ 4-րդ «Արժեքը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող չեկում կամ մուրհակում նշված գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով:
11. «Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ 2-րդ «Արժեքի անվանումը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքների և հնաոճ իրերի անվանումը` առանձին-առանձին:
բ/ 3-րդ «Ստեղծման ժամանակաշրջանը» սյունակում 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի ստեղծման ժամանակաշրջանը կամ դարը, կամ տարեթիվը.
գ/ 5-րդ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված, հայտարարատուին պատկանող մշակութային արժեքներից և հնաոճ իրերից յուրաքանչյուրի հեղինակի անունը, ազգանունը /կեղծանունը/:
12. «Դրամական միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
«Դրամական միջոցներ» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող դրամական միջոցները /Հայաստանի Հանրապետության դրամը կամ արտարժույթը/` առանձին տողերով /թվերով կամ բառերով/:
13. «Տնային կենդանիներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
«Տեսակներ» սյունակում լրացվում են տնային կենդանիների տեսակների անվանումը.
ա /խոշոր եղջերավոր անասուններ` /կովեր, եզներ, գոմեշներ, մոզիներ, հորթեր, ձիեր/:
բ/ մանր եղջերավոր անասուններ /ոչխարներ, այծեր/.
գ/ այլ տնային կենդանիներ, խոզեր, խոճկորներ, թռչուններ.
դ/ «Քանակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված տնային կենդանիների քանակը.
ե/ «Ծանոթություն» սյունակում լրացվում է 2-րդ սյունակում նշված կենդանիների տարիքը, մոտավոր քաշը և արժեքը:
14. «Գյուղմթերքներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա/ «Անվանումը» բաժնում լրացվում է գյուղմթերքների անվանումը /տեսակը/ ցորեն, գարի, ծիրան, կարտոֆիլ և այլն/.
բ/ «Չափի միավորը» սյունակի համապատասխան տողում նշվում է համապատասխան տեսակի գյուղմթերքի քանակը /կգ, տոննա/:
15. «Աշխատավարձ, նպաստներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով`
ա/ «Տեսակը» սյունակում լրացվում է հայտարարատուի յուրաքանչյուր ամիս ստացվող դրամական փոխհատուցման տեսակը /աշխատավարձ, նպաստ, կենսաթոշակ, կրթաթոշակ/:
բ/ «Գումարի չափը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված դրամական փոխհատուցման տեսակի չափը:
Ծանոթություն.
- Եթե ամուսինները գույքը ձեռք են բերել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա հայտարարագրում «Ծանոթություն» սյունակում կատարել համապատասխան նշումներ:
- Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ /պատճենված/ ձևաթղթերի վրա:
- «Ծանոթություն» հատվածում նշվում են սույն հայտարարագրի լրացման ժամանակ նախորդ էջերում չտեղավորված կամ բաց թողնված մանրամասները, ինչպես նաև հայտարարատուի հայեցողությամբ լրացուցիչ բացատրության կարիք ունեցող տեղեկատվությունը:
i
16. «Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.
ա/ 2-րդ «գտնվելու վայրը» սյունակում լրացվում է վերջին վեց ամիսների ընթացքում հայտարարատուի կողմից օտարված անշարժ գույքի գտնվելու վայրը.
բ/ 3-րդ «բնակելի /հասարակական, արտադրական և այլ/ հողամաս, տրանսպորտի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը.
գ/ 4-րդ «երբ է վաճառվել, տարին, ամիսը, գնորդի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը» առանձին-առանձին.
դ/ 5-րդ «վաճառքի գինը» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի վաճառքի գինը /ՀՀ դրամով կամ արտարժույթով/:
(16-րդ կետը լրաց. 03.05.06 թիվ 76-Ն հրաման)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
«13» փետրվարի 2002թ.
N 66 հրամանով
i
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԿԱԶՄԻ ԵՎ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ------------------------------ մարզային ստորաբաժանման ----------------------------------- բաժանմունքի հարկադիր կատարող` ______________________________ ղեկավարվելով
անուն, ազգանուն
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասով N __________ կատարողական վարույթով` վերցրեցի հայտարարագիր պարտապան` _____________________________________________________________________-ից
անուն, ազգանուն, հասցեն /անձնագրի սերիան և համարը/, / իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը /հասցեն/, հայտարարագիր տվողի անունը, ազգանունը և պաշտոնը/
սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի, գույքային իրավունքների կազմի և քանակի մասին.
Պարտապան` ___________________________________________________________
անունը, ազգանունը, ստորագրությունը
Հարկադիր կատարող` ___________________________________________________
հարկադիր կատարողի ազգանունը, ստորագրությունը
«______» ____________ 200 թ.
Իրավաբանական անձը ներկայացնում է վերջին հաշվեկշիռը և գույքացուցակը` ստորագրված և հաստատված կլոր կնիքով:
._________________________________________________________________________.
| ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|_________________________________________________________________________|
| 1. Շենքեր և շինություններ |
|_________________________________________________________________________|
|NN |Գտնվելու վայրը |Բնակելի /հասարակական,|Գույքի նկատմամբ| Չափը /քմ/ |
|ը/կ| /հասցեն/ |արտադրական, այլ/ | իրավունքը | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|_________________________________________________________________________|
| 2. Հողամասեր |
|_________________________________________________________________________|
|NN |Գտնվելու վայրը | Հողամասի տեսակը |Գույքի նկատմամբ| Չափը /հա/ |
|ը/կ| /հասցեն/ | | իրավունքը | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 3. Այլ անշարժ գույք |
|_________________________________________________________________________|
|NN |Գտնվելու վայրը | Անվանումը |Գույքի նկատմամբ| Չափը |
|ը/կ| /հասցեն/ | | իրավունքը | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 4. Փոխադրամիջոցներ |
|_________________________________________________________________________|
|NN |Անվանումը և |Թողարկման տարեթիվը |Գույքի նկատմամբ| ծանոթություն |
|ը/կ| մակնիշը | | իրավունքը | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 5. Պարտատոմսեր, բաժնետոմսեր, այլ ներդրումներ |
|_________________________________________________________________________|
|NN |Կազմակերպության| Տեսակը | Անվանական | ծանոթություն |
|ը/կ| անվանումը | | արժեքը | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 6. Չեկեր, մուրհակներ |
|_________________________________________________________________________|
|NN |Չեկեր, մուրհակը| Տեսակը | Արժեքը | ծանոթություն |
|ը/կ| տրամադրողը | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 7. Մշակութային արժեքներ և հնաոճ իրեր |
|_________________________________________________________________________|
|NN | Արժեքի | Ստեղծման | քանակը | ծանոթություն |
|ը/կ| անվանումը | ժամանակաշրջանը | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 8. Դրամական միջոցներ |
|_________________________________________________________________________|
|NN | ՀՀ դրամ | Արտարժույթ |Գումարի չափը | ծանոթություն |
|ը/կ| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 9. Տնային կենդանիներ |
|_________________________________________________________________________|
|NN | Տեսակներ | Քանակը | ծանոթություն |
|ը/կ| | | |
|___|_______________|_____________________|_______________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 10. Գյուղմթերքներ |
|_________________________________________________________________________|
|NN | Անվանումը |Չափի միավորը /կգ, | ծանոթություն |
|ը/կ| | տոննա/ | |
|___|_______________|_____________________|_______________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
| 11. Աշխատավարձ, նպաստներ, կրթաթոշակներ, կենսաթոշակներ |
|_________________________________________________________________________|
|NN | Տեսակը | Գումարի չափը | ծանոթություն |
|ը/կ| | | |
|___|_______________|_____________________|_______________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 1.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 2.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 3.| | | | |
|___|_______________|_____________________|_______________|_______________|
| 4.| | | | |
|_________________________________________________________________________|
|12. Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և |
| տրանսպորտային միջոցներ |
|_________________________________________________________________________|
|NN | Գտնվելու |Բնակելի (հասարակական,| Երբ է վաճառել, տարին, | Վաճառքի |
|ը/կ| վայրը |արտադրական և այլ) | ամիսը, գնորդի անուն, | գինը |
| | |հողամաս, տրանսպորտի | ազգանուն, բնակության կամ | |
| | |տեսակը | հաշվառման վայրը | |
|___|__________|_____________________|__________________________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________|_____________________|__________________________|_________|
| 1.| | | | |
|___|__________|_____________________|__________________________|_________|
| 2.| | | | |
|___|__________|_____________________|__________________________|_________|
| 3.| | | | |
|___|__________|_____________________|__________________________|_________|
| 4.| | | | |
._________________________________________________________________________.
Պարտապան` __________________________________________________________
անունը, ազգանունը, ստորագրությունը
Հարկադիր կատարող` __________________________________________________
հարկադիր կատարողի ազգանունը, ստորագրությունը
«___» ________ 200 թ.
Ծանոթություն.
Պարտապանի կողմից` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և
գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ
թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն
խուսափելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Ծանոթացա
պարտապան` _____________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
«_______» ______________ 200 թ.
(հայտարարագիրը փոփ. 03.05.06 թիվ 76-Ն հրաման)