Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉ ...

 

05.07.2021 -

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1334-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

1.1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձանց վարձատրության չափը և կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2020 թվականից` 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2020 թվականից` 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 265-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի մարտի 1-ից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(Որոշումը փոփ. 07.03.19 թիվ 204-Ն, 19.03.20 թիվ 328-Ն, 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

 

 

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

 

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1334-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

1. Թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը:

(1-ին կետը փոփ. 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2020 թվականից` 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2020 թվականից` 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 26.03.2020 թվականից` 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանիչը, սուրդոթարգմանիչն ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձն ընտրվում են մրցութային կարգով:

(5-րդ կետը փոփ. 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

6. Մրցույթը հայտարարվում է իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում` դատական դեպարտամենտի) կողմից` տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տարածելու միջոցով: Հայտարարության մեջ նշվում են պահանջվող ծառայությունը, ծառայություն մատուցող անձին ներկայացվող մասնագիտական պահանջները,ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ պահանջներ, թարգմանիչ ներգրավվելու դեպքում` համապատասխան լեզուն, ծառայությունների մատուցման գինը, պայմանագրի բովանդակության համառոտ շարադրանքը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրվանից:

(6-րդ կետը փոփ. 19.03.20 թիվ 328-Ն, 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում նշվում են`

1) ծառայություններ մատուցող անձի անունը, ազգանունը, հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ` անձնագրային տվյալներ), իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա գործադիր մարմնի ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող անձանց անձնագրային տվյալները.

2) ծառայությունների մատուցման գինը, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:

Հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնողի` սույն կարգով և մրցույթի հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանելը, այդ թվում` իրավաբանական անձի դեպքում` հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք, ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձի կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցչի` դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք և հայտարարություն առ այն, որ անձը սնանկ չի ճանաչվել:

Եթե հայտը և կից փաստաթղթերը թերի կամ ոչ ամբողջական են, ապա իրավասու մարմինը գրությամբ մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է այն: Հայտը վերադարձնելն անձին չի զրկում փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետում կրկին հայտ ներկայացնելու իրավունքից:

(6.1-ին կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն, 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

6.2. Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:

Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը մրցութային հանձնաժողովի առաջարկությամբ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր հարցում ուղարկել սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավելու իրավասություն ունեցող այլ մարմիններին` հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցում ստացած մարմինը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել նման տեղեկատվությունը:

(6.2-րդ կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն, 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

6.3. Հայտ չի կարող ներկայացվել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե`

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել է սնանկ.

2) իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունի իր ներկայացրած գնային առաջարկի մեկ տոկոսը գերազանցող, բայց ոչ պակաս, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ժամկետանց պարտավորություններ.

3) ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձը կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդու թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ դրան մասնակցելու, խարդախության, կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության կամ արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) հայտ ներկայացրած անձի և մրցույթ հայտարարած մարմնի կամ սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավվելու իրավասություն ունեցող այլ մարմնի հետ նախկինում կնքված պայմանագիրը լուծվել է ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու հիմքով, և պայմանագիրը լուծելու պահից չի անցել մեկ տարի:

(6.3-րդ կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն, խմբ. 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

6.4. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ (ներկայացվում է ծառայությունների մատուցման վերջնական գինը, ինչը ներառում է ինքնարժեք, շահույթ, հարկեր և այլ վճարներ) ներկայացրած մասնակիցը: Հավասար գնային առաջարկ ներկայացնելու դեպքում հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում` առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող, իսկ այս պայմանների հավասար լինելու դեպքում` առնվազն միևնույն լեզվով 2 կամ ավելի թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

(6.4-րդ կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն, խմբ. 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

6.5. Եթե սահմանված ժամկետում հայտեր չեն ներկայացվում կամ ներկայացված հայտերը չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` նույն ընթացակարգով:

(6.5-րդ կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն որոշում)

6.6. Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված անձի կամ կազմակերպության դեպքում` կազմակերպության կողմից տվյալ պահին թարգմանչի ապահովման անհնարինության դեպքում (այդ թվում` թարգմանչի կողմից թարգմանության ապահովելուց հրաժարվելը, թարգմանչի ժամանակավոր անաշխատունակությունը, թարգմանչի` Հայաստանի Հանրապետության տարածքից տվյալ պահին բացակայելը)` իրավասու մարմնի կողմից առանց մրցույթ հայտարարելու` նույն գնային պայմանով ներգրավել այլ թարգմանչի կամ թարգմանչական կազմակերպության:

(6.6-րդ կետը լրաց. 19.03.20 թիվ 328-Ն, խմբ. 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշումներ)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 17.06.2020 թվականից` 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 17.06.2020 թվականից` 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ) որոշում)

9. Եթե ծառայությունների մատուցման համար ներգրավված անձինք մեկից ավելի են, ապա նրանց հատուցման ենթակա ծախսերը, սույն կարգի համաձայն, որոշվում են յուրաքանչյուրի համար առանձին:

10. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգի, վարձատրության չափը և կարգը սահմանելու վրա:

(1-ին հավելվածը փոփ. 19.03.20 թիվ 328-Ն, 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի նոյեմբերի 22-ի
N 1334-Ն որոշման

 

 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

 1. Թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում` դատական դեպարտամենտի), իսկ աշխատակազմ չունենալու դեպքում` իրավասու մարմնի` ֆինանսական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման: Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է հանձնման-ընդունման ակտ: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած հանձնման-ընդունման արձանագրությունում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով:

(1-ին կետը փոփ. 24.06.21 թիվ 1027-Ն որոշում)

2. Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց առավելագույնը 2000 դրամի հաշվարկով:

3. Թարգմանչին և սուրդոթարգմանչին բանավոր կամ գրավոր թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք առավելագույն գումարի չափը որոշվում է հաշվի առնելով թարգմանության լեզուն` ըստ հետևյալ ցանկի`

 

Թարգմանչական ծառայությունը Գրավոր/
վարձա-
տրության չափ
(1 թարգման-
չական էջ)
Բանավոր/
վարձա-
տրության
չափ
(1 ժամ)
թարգմանություն` հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն 3000 7000
թարգմանություն` հայերենից ֆրանսերեն, ֆրանսերենից հայերեն 4000 8500
թարգմանություն` հայերենից գերմաներեն, գերմաներենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից թուրքերեն, թուրքերենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից իսպաներեն, իսպաներենից հայերեն 4000 14000
թարգմանություն` հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն 2500 7000
թարգմանություն` հայերենից հունարեն, հունարենից հայերեն 8000 13500
թարգմանություն` հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն 3000 7000
թարգմանություն` հայերենից լեհերեն, լեհերենից հայերեն 5500 14500
թարգմանություն` հայերենից արաբերեն, արաբերենից հայերեն 7500 9000
թարգմանություն` հայերենից իտալերեն, իտալերենից հայերեն 5500 14500
թարգմանություն` հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն 3000 8000
թարգմանություն` հայերենից բուլղարերեն, բուլղարերենից հայերեն 7500 15000
թարգմանություն` հայերենից ադրբեջաներեն, ադրբեջաներենից հայերեն 7500 18000
թարգմանություն` հայերենից չինարեն, չինարենից հայերեն 15000 15000
թարգմանություն` հայերենից չեխերեն, չեխերենից հայերեն 14000 18000
թարգմանություն` հայերենից հոլանդերեն, հոլանդերենից հայերեն 15000 20000
թարգմանություն` հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն 6500 10000
թարգմանություն` հայերենից ճապոներեն, ճապոներենից հայերեն 15000 20000
թարգմանություն` հայերենից ռումիներեն, ռումիներենից հայերեն 19000 22000
թարգմանություն` հայերենից սերբերեն, սերբերենից հայերեն 18000 20000
թարգմանություն` հայերենից շվեդերեն, շվեդերենից հայերեն 19000 23000
թարգմանություն` սլովեներենից հայերեն, հայերենից սլովեներեն 18000 20000
թարգմանություն` հայերենից ուկրաիներեն, ուկրաիներենից հայերեն 5000 10000
թարգմանություն` հայերենից փանջաբի, փանջաբիից հայերեն 14500 18000
թարգմանություն` հայերենից քրդերեն, քրդերենից հայերեն 9500 11000
թարգմանություն` հայերենից սլովակերեն, սլովակերենից հայերեն 11500 14000
թարգմանություն` հայերենից լիտվերեն, լիտվերենից հայերեն 15000 18000
 թարգմանություն` հայերենից ուրդու, ուրդուից հայերեն 15000 15000
թարգմանություն` հայերենից ուզբեկերեն, ուզբեկերենից հայերեն 14500 17500
թարգմանություն` հայերենից եբրայերեն, եբրայերենից հայերեն 15000 18000
սուրդո թարգմանություն` խուլ ու համրերի համար 13500 13500
Թարգմանություն` հայերենից սույն կարգով չսահմանված լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն 19000 22000

 

4. Եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի: Եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես թարգմանչական էջը, բայց պակասում է մեկ թարգմանչական էջից, ապա այն հավասարեցվում է մեկ թարգմանչական էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես թարգմանչական էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես թարգմանչական էջի: Թարգմանչական էջ է համարվում 1800 նիշ բացատով էջը, բացառությամբ չինարեն, կորեերեն, ճապոներեն լեզուների:

(2-րդ հավելվածը լրաց. 04.06.20 թիվ 960-Ն (որոշումն ունի անցումային դրույթ), 24.06.21 թիվ 1027-Ն որոշումներ)

 

pin
ՀՀ կառավարություն
22.11.2018
N 1334-Ն
Որոշում