(ուժը կորցրել է 09.04.02 թիվ 211 որոշում)
i
041.0180.290302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 մարտի 2002 թվականի N 180
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Ալբերտ Զուրաբյանին 2002 թվականի հուլիսի 18-30-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` ճարտարապետների միջազգային միության 21-րդ կոնգրեսին և համաշխարհային ասամբլեային մասնակցելու համար:
2. Ռուզան Ալավերդյանի և Ալբերտ Զուրաբյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև գրանցման վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ռ. Ալավերդյանի և Ա. Զուրաբյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: