Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.03.2002  -ից մինչեւ   17.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 172-Ն որոշում)

i

040.0251.160302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2002 թվականի N 251

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագետի գործուղման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 16-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թվականի

մարտի 16-ի N 251 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են դիվանագետի գործուղման հետ կապված հարաբերությունները:

2. Դիվանագետի գործուղումը կատարվում է համապատասխան մարմնից ստացված առաջարկի հիման վրա, որտեղ նշվում են դիվանագետի կողմից իրականացվող գործառույթները, պաշտոնավարության պայմանները, ժամկետը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

3. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը գործուղման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո որոշում է ընդունում դիվանագետի գործուղման մասին, իսկ համապատասխան մարմնի` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` համապատասխան պաշտոնում նշանակելու մասին:

4. Գործուղման ժամկետը հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:

5. Դիվանագետը գործուղման դեպքում պահպանում է իր դիվանագիտական աստիճանը, օգտվում է դիվանագետի համար սահմանված իրավունքներից, կարող է ընդհանուր հիմունքներով ստանալ հաջորդ դիվանագիտական աստիճանն ու մասնակցել դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված ներքին մրցույթին:

6. Գործուղման ընթացքում դիվանագետի նկատմամբ խրախուսանքի միջոցներն ու կարգապահական տույժերը կիրառվում են համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի ներկայացրած առաջարկության հիման վրա` Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

7. Դիվանագետը վեց ամսվանից ավելի գործուղված լինելու դեպքում իր կողմից կատարված աշխատանքների մասին յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին հաշվետվություն է ներկայացնում, որի վերաբերյալ վերջինս տալիս է եզրակացություն:

8. Նախկինում տրված եզրակացությունների հիման վրա համապատասխան մարմնում դիվանագետի անմիջական ղեկավարը գործուղման ավարտին տալիս է ծառայողական բնութագիր: Գործուղման վերաբերյալ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագիրը պահվում է դիվանագետի անձնական գործում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2002
N 251
Որոշում