Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿ ...

01.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.10.1991  -ից մինչեւ   01.07.1997  -ը:
 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 1991 թ. թիվ 599

 

i

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲՅՈՒՋԵ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ոչ պետական (բացի սպառողական կոոպերացիայից) ձեռնարկությունների շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով սահմանել գործունեության այդ տեսակով զբաղվելու վճար` հաստատագրված գումարով, համաձայն հավելվածի, հաշվի առնելով հասարակական սննդի օբյեկտներում նստատեղերի քանակը և հաճախելիությունը:

Մեկ նստատեղի կահավորման համար անհրաժեշտ մակերեսի նորմատիվը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը, իսկ վճարի հաշվարկման ժամանակ ընդունվող հաճախելիության և նստատեղերի օգտագործման գործակիցը պետք է լինի 0,5: Առաջարկվող կարգով կատարված հաշվարկին համապատասխան մեկ հաճախորդից բյուջե է գանձվում 0,4 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:

3. Սկսած 1994 թվականի հունվարի 1-ից սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ինդեքսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող աշխատավարձի նվազագույն չափի ինդեքսավորման գործակիցներով:

/որոշումը փոփ. 04.06.92 թիվ 333 և 11.02.94 թիվ 74 որոշումներով/

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ.

հոկտեմբերի 10-ի թիվ 599 որոշման

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվարկի հիմքում ընդունվում է կոոպերատիվ ռեստորաններում և սրճարաններում (որտեղ առկա են խորտիկների, տաք կերակրատեսակների տեսականի, ալկոհոլային խմիչքներ և այլն) մեկ հաճախորդի հաշվով հանրապետությունում ձևավորված ծախսերի միջին մակարդակը` 13,35 դրամի չափով: Ընդ որում, նյութական ծախսերի (սննդամթերքի) տեսակարար կշիռը կազմում է 65 տոկոս, մյուս ծախսերը` 25 տոկոս, շահութաբերությունը` 10 տոկոսի սահմաններում, շահույթը` համապատասխանաբար 1,335 դրամ: Բյուջե պետք է մուծվի 30 տոկոս դրույքաչափով կամ 0,4 դրամ ( 1-335 x 30 տոկոս):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական սննդի ձեռնարկությունները տարվա ընթացքում աշխատում են ոչ հավասարաչափ բեռնվածությամբ` կապված սեզոնայնության, սննդամթերքով, էլեկտրաէներգիայով, վառելիքով ապահովվածության հետ և այլն, հաշվարկում հաճախելիությունն ընդունվում է տարեկան օրերի թվի 50 տոկոսի մակարդակով, այսինքն` 0,5 գործակցով:

Մեկ նստատեղի կահավորման համար առանձնացված մակերեսը չպետք է գերազանցի 1,5 քառ. մետրը:

Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունքի վճարի հաշվարկը կատարվում է հետևյալ ձևով`

ա) օգտակար մակերեսը 150 քառ.մետր, որը համապատասխանում է 100 նստատեղի (150 քառ. մ. 1,5 քառ. մ. = 100 նստատեղի):

Հաշվարկը`0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 50 ( 100 x 0,5 ) = 3600 դրամ.

բ) օգտակար մակերեսը 100 քառ. մետր, որը համապատասխանում է 66 նստատեղի:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 33 (66 x 0,5 ) = 2376 դրամ.

գ) օգտակար մակերեսը 30 քառ. մետր կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 10 ( 20 x 0,5 ) = 720 դրամ:

Հասարակական սննդի այն օբյեկտները, որտեղ բացակայում են խորտիկները, տաք ճաշատեսակները, ալկոհոլային խմիչքները և այլն, կախված առկա նստատեղերի քանակից, բյուջե են մուծում լրիվ վճարի 25 տոկոսը:

Օրինակ, նման տիպի օբյեկտը 30 քառ.մետր է կամ 20 նստատեղ:

Հաշվարկը` 0,4 դրամ x 180 ( 360 x 0,5 ) x 10 ( 20 x 0,5 ) x 25 օ/օ = 180 դրամ:

Հասարակական սննդի նստատեղեր չունեցող ձեռնարկությունների համար հաստատագրված վճարների գումարի հաշվարկի հիմքում ընդունվում է 20 պայմանական նստատեղի առկայությունը կամ 720 դրամ:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
10.10.1991
N 599
Որոշում