Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.11.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.03.2002  -ից մինչեւ   03.11.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 02.11.2023 թիվ 1891-Ն որոշում)

i

040.0222.110302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մարտի 2002 թվականի N 222

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքը` տեղագրական քարտեզները` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000, 1:1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերը` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբներով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օտար լեզուներով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի կազմման ու հրատարակման աշխատանքները համարվում են պետական նշանակության աշխատանքներ, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.2002
N 222
Որոշում