Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.05.1998  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 1996 թ. թիվ 356

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 197Օ թվականի ապրիլի 17-ի «Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 201, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության մասին» թիվ 247 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության մասին» թիվ 84 որոշումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թվականի

հունիսի 15-ի թիվ 356 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է համակարգի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում ոլորտում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի և իր անվամբ կնիք:

 

II. Նախարարության հիմնական խնդիրներն

ու գործառույթները

 

4. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանության, արվեստի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի Հանրապետության միասնական պետական քաղաքականության իրականացումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.

բ) համակարգի ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա, հեռանկարային և նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման ապահովումը.

գ) հայ երաժշտական թատերական արվեստի, կերպարվեստի ոլորտների գործունեությունը բարելավող միջոցառումների մշակումը.

դ) թատրոնի, երաժշտության, դրամատուրգիայի և արվեստի մյուս բնագավառներում լիարժեք գեղարվեստական արժեքների մարմնավորմանը նպաստող պայմանների ստեղծումը և դրանց լավագույն նվաճումների տարածումը.

ե) համաշխարհային և ազգային մշակութային հարստությանը, մարզական կյանքին հաղորդակցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության համար բարենպաստ պայմանների և հնարավորությունների ապահովումը.

զ) մասնակցությունը նախարարության իրավասության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը.

է) համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար տեղեկատվական, մեթոդական և հրահանգչական նյութերի ապահովումը.

ը) հատկացված բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովումը.

թ) մասնակցությունը մշակույթի գծով պետական պատվերների նախագծերի մշակմանը.

ժ) համագործակցությունը մշակույթի, մշակութային արժեքների և հուշարձանների պահպանությանը, արվեստին, սպորտին և երիտասարդությանն առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.

ի) համակարգում որակյալ մասնագետների պատրաստման, որակավորման բարձրացման հեռանկարային և կարճաժամկետ ծրագրերի մշակումը:

5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան նախարարությունը`

ա) ստեղծում և ամրապնդում է մշակույթի ու արվեստի բոլոր ճյուղերի ազատ զարգացման, ստեղծագործական և կազմակերպչական-տնտեսական ինքնուրույնության երաշխիքներ.

բ) կազմակերպում է պատմամշակութային և գեղարվեստական ցուցահանդեսներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ.

գ) ապահովում է պետական օժանդակություն հայ արվեստի արտասահմանյան փառատոններին և կինոշուկաներին մասնակցության համար.

(դ, ե, զ և է ենթակետերը հանվել են 16.04.98 թիվ 184 որոշում)

i

դ) կազմակերպում և վերահսկում է պատմամշակութային շարժական և անշարժ արժեքների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը.

(դ ենթակետը փոփ. 16.04.98 թիվ 184 որոշում)

ե) վերահսկում է մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը, մշակութային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը` այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխելու նպատակով.

զ) իրականացնում է պետական թանգարանների և գրադարանների ղեկավարումը, կենտրոնացնում դրանց վերաբերող տեղեկատվությունը:

Կազմակերպում է թանգարանային արժեքների վերականգնումը, ստեղծում, վերակազմավորում և լուծարում է թանգարաններն ու գրադարանները.

է) ձևավորում և ընդլայնում է թանգարանների, պատկերասրահների և գրադարանների ֆոնդերը, նպաստում դրանց արդյունավետ օգտագործմանը.

ը) մշակում և գործնականում ներդնում է բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգը.

թ) հանրապետությունում կազմակերպում է սպորտային առաջնություններ և միջազգային մրցաշարեր.

ժ) ապահովում է աշխարհի, Եվրոպայի և միջազգային պաշտոնական առաջնություններին Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությունը.

ի) իրականացնում է հանրապետության մարզադպրոցների (անկախ դրանց ենթակայությունից) գործունեության համադասումը, մեթոդական օգնություն է ցուցաբերում դրանց.

լ) այլ գերատեսչությունների հետ համատեղ մշակում է ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության ուսումնական ծրագրեր.

i

խ) ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված կարգով շնորհում է մարզական կոչումներ.

ծ) ուսումնասիրում է հայ երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, հոգևոր և ֆիզիկական դաստիարակության խնդիրները.

կ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում երիտասարդության սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող համապատասխան օրենսդրական ակտերի նախագծեր.

հ) ստեղծում և ընդլայնում է արտասահմանյան, այդ թվում` սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ կապերը: ( դ-հ (ը-մ) ենթակետերը փոփ. 16.04.98 թիվ 184 որոշում)

 

III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

6. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման հանրապետական մարմնի ու դրան ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:

7. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում, չխախտելով ենթակա պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն միջճյուղային հարցերի մշակման ու լուծման հետ:

8. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:

Նախարարությունը համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

9. Նախարարությունը`

ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում, վերացնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ընդունած հրամաններն ու հրահանգները.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

1Օ. Նախարարությունը ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

12. Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի ու նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.

ե) հավանություն է տալիս նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի կանոնադրության նախագծին.

զ) հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.

է) առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.

ը) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

թ) կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ.

13. Նախարարի բացակայության ժամանակ նրա հանձնարարությամբ նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է համակարգի, պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, նախարարության համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամանով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, այդ տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարությունը ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, մշակումը և տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:

17. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ բաղկացած մասնագետներից, օտարերկրյա գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

18. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

i

19. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունների հիմնարկներն ու կազմակերպությունները:

(խմբ. 17.06.97 թիվ 244 որոշմամբ)

20. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:

21. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:

22. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:

23. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:

24. Նախարարությունն իրականացնում է համակարգի պետական կառավարման մյուս հանրապետական մարմնի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

25. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

26. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1996 թ.

հունիսի 15-ի թիվ 356

որոշմամբ

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

i

( ուժը կորցրել է 17.06.97 թիվ 244 որոշմամբ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

.___________.           .___________.         .______________.

|   ԿՈԼԵԳԻԱ |           |  ՆԱԽԱՐԱՐ  |         |  ՆԱԽԱՐԱՐԻ    |

|           | _________ |           |_________|  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ  |

.___________.           .___________.         .______________.

._____________________________.     |

._________.   .________.  .________..____|       ._____.  ._____. ._____.

| Նախարարի|   |Նախարարի|  |նախարարի|| ._______.  |Նախա-|  |Նախա-| |Նախա-|

| առաջին  |   |տեղակալ |  |տեղակալ || |Տնտեսա-|  |րարի |  |րարի | |րարի |

| տեղակալ |   |        |  |        || |գիտու- |  |տեղա-|  |տեղա-| |տեղա-|

._________.   .________.  .________.|_|թյան   |  |կալ  |  |կալ  | |կալ  |

.____.              |          |     | |վարչու-|  ._____.  ._____..______.

|            .______.    ._____.     | |թյուն  |.____|     ._____.|._____.

| .________. | ._______. | .________.| ._______.|._______. |Սպոր-|||Արտա-|

| |Թատերար-| | |Երաժշ- | | |Կինոար- || .______. ||Հուշար-| |տի   |||դրա- |

|_|վեստի   | | |տարվես-| | |վեստի   || |Հաշվա-| ||ձաննե- | |վար- |||տնտե-|

| |գործերի | |_|տի գոր-| | |գործերի ||_|պահու-| ||րի պահ-| |չու- |||սական|

| |վարչու- | | |ծերի   | |_|վարչու- || |թյուն | ||պանու- | |թյուն|||վար- |

| |թյուն   | | |վարչու-| | |թյուն   || |      | ||թյան   | ._____.||չու- |

| .________. | |թյուն  | | .________.| .______. ||վարչու-|        ||թյուն|

| .________. | ._______. | .________.| ._____.  ||թյուն  |    .___.._____.

| |Կերպար- | | .________.| |Երիտա-  || |Լրատ-|  |._______.    |  ._______.

| |վեստի   | | |Ուսում- || |սարդու- || |վական|  |._______.    |  |Շինա-  |

|_|գործերի | | |նական   || |թյան    || |ծառա-|  ||Հուշար-|    |  |րարու- |

| |վարչու- | ._|հաստա-  |._|հարցերի ||_|յու- |  ||ձանների|    |  |թյան   |

| |թյուն   |   |տու-    |  |վարչու- || |թյուն|  ||վերա-  |    |__|բաժին  |

| .________.   |թյուննե-|  |թյուն   || ._____.  ||կանգ-  |    |  ._______.

| .________.   |րի վար- |  .________.|.________. |նման   |    |  ._______.

| |Թանգա-  |   |չություն|            || Իրավա- | |վարչու-|    |  |Գործերի|

| |րանների |   .________.            || բանական| |թյուն  |    |  |կառա-  |

|_|և  գրա- |                         || բաժին  | ._______.    .__|վարչու-|

| |դարաննե-|                         |.________.                 |թյուն  |

| |րի վար- |                         |.________.                 ._______.

| |չություն|                         || Կադրերի|

| .________.                         .| բաժին  |

| .________.                          .________.

| |Արտաքին |

| |կապերի  |

._|վարչու- |

|թյուն   |

.________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.06.1996
N 356
Որոշում