(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԻԴԵՆՏԻ ՊԱՇՏՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հիմնել Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի պաշտոն:
i
Պրեզիդենտի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ անցկացնել մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների հետ համատեղ 20 օրվա ընթացքում մշակել և Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել պրեզիդենտական ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ օրինագծերի փաթեթը և գործող սահմանադրության համապատասխան լրացումներն ու փոփոխությունները:
25 հունիսի 1991 թվականի: