Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄ ...

11.06.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.02.2002  -ից մինչեւ   11.06.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 26.04.05 թիվ 192-ն որոշում)

i

050.0046.190202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2002 թվականի թիվ 46

 

i

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԷԱՊԵՍ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Իրավաբանական անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ որոշումների վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց բացահայտման մեթոդական ուղեցույցը» (կցվում է):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված մեթոդական ուղեցույցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտ չէ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի փետրվարի 19-ի

թիվ 46 որոշմամբ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ ԷԱՊԵՍ ԱԶԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈԻՂԵՑՈՒՅՑ

 

Սույն մեթոդական ուղեցույցի նպատակն է` օժանդակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին (այսուհետև` բանկեր) և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին բացահայտել իրավաբանական անձանց կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ որոշումների վրա էապես ազդելու հնարավորություն ունեցող անձանց` նշանակալից մասնակցությունը ուսումնասիրելու ժամանակ:

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` նշված օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով` նշանակալից մասնակցություն ունեցող է նաև այն անձը, որը հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ բանկի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով:

2. Հաշվի առնելով, որ օրենսդիրը նշանակալից մասնակցություն է համարում ոչ միայն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցությունը, այլև իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու կամ որոշումների վրա էապես ազդելու` անձանց հնարավորությունները (այսուհետև` անուղղակի նշանակալից մասնակցություն), սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետը նշում է այն հարաբերությունները, որոնք կարող են առաջացնել անուղղակի նշանակալից մասնակցություն:

3. Անուղղակի նշանակալից մասնակցություն կարող է առաջացնել`

- այն դեպքը, երբ երրորդ անձը հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի որոշումները` իրենց միջև կնքված պայմանագրի ուժով (դուստր տնտեսական ընկերություն).

- իրավաբանական անձի և երրորդ անձի միջև կնքված համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգ) այն պայմանագիրը, որով իրավաբանական անձը հանդես է գալիս որպես օգտագործող.

- իրավաբանական անձի և այլ անձանց միջև կնքված` առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը իր գույքի գերակշռող մասը ներդրել է ընդհանուր գործում.

- իրավաբանական անձի և երրորդ անձի միջև կնքված այն վարկային կամ փոխառության պայմանագիրը (մուրհակը, պարտավորագիրը, պարտատոմսը կամ այլ պարտավորական արժեթուղթը), որի միջոցով ձևավորվել է տվյալ իրավաբանական անձի ակտիվների գերակշռող մասը, կամ որի միջոցով փոխատուն փոխառուին է տրամադրել իր ակտիվների գերակշռող մասը.

- իրավաբանական անձի և երրորդ անձի միջև կնքված ծառայությունների մատուցման, կապալի, հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը պարտավորվել է որպես կատարող, կապալառու, հանձնակատար, կոմիսիոներ կամ գործակալ մատուցել որոշակի ծառայություններ կամ կատարել որոշակի աշխատանքներ, կամ կատարել որոշակի իրավաբանական ու այլ գործողություններ, կամ կնքել մեկ կամ մի քանի գործարքներ, և որոնց միջոցով տվյալ իրավաբանական անձը ձևավորում է իր տարեկան եկամուտների գերակշռող մասը.

- իրավաբանական անձի և երրորդ անձի միջև կնքված գույքի անհատույց օգտագործման այն պայմանագիրը, որով տվյալ իրավաբանական անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է փոխատուի գույքը, և այդ գույքի արժեքը գերազանցում է փոխառուի ակտիվների գերակշիռ մասը: Սույն դրույթը կիրառվում է նաև գույքի վարձակալության և ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերի վրա.

- իրավաբանական անձի և երրորդ անձի միջև կնքված այն պայմանագիրը, որով երրորդ անձը տվյալ իրավաբանական անձի հիմնական մատակարարն է, կամ երրորդ անձը իր կողմից մատակարարվող ապրանքների գերակշռող մասը մատակարարում է տվյալ իրավաբանական անձին: Սույն դրույթի իմաստով` հիմնական մատակարար է համարվում այն մատակարարը, որը մատակարարում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերվող ապրանքների գերակշռող մասը.

- այն դեպքը, երբ իրավաբանական անձի գույքի գերակշռող մասը ընդհանուր սեփականության առարկա է (բաժնային կամ համատեղ).

- այն դեպքը, երբ իրավաբանական անձի գույքի գերակշռող մասը առաջնային գրավի իրավունքով գրավադրված է երրորդ անձի մոտ:

4. Սույն ուղեցույցի իմաստով` «գերակշռող» բառը նշանակում է հիսուն տոկոսը գերազանցող.

5. Սույն մեթոդական ուղեցույցում նշված դեպքերը սպառիչ չեն և չեն կարող համարվել որպես անուղղակի նշանակալից մասնակցություն առաջացնող միակ դեպքեր:

6. Սույն մեթոդական ուղեցույցում նախատեսված դեպքերն ունեն բացառապես ուղեցուցային նշանակություն և չեն կարող մեկնաբանվել որպես անուղղակի նշանակալից մասնակցություն ապահովող պարտադիր հիմքեր:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.02.2002
N 46
Որոշում