ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Լերմոնտովո |
Լերմոնտովո գյուղ |
|
Անտառաշեն գյուղ». |
«1. Իջևան |
Իջևան քաղաք |
|
Ազատամուտ գյուղ |
|
Ակնաղբյուր գյուղ |
|
Աճարկուտ գյուղ |
|
Այգեհովիտ գյուղ |
|
Աչաջուր գյուղ |
|
Բերքաբեր գյուղ |
|
Գանձաքար գյուղ |
|
Գետահովիտ գյուղ |
|
Դիտավան գյուղ |
|
Ենոքավան գյուղ |
|
Լուսահովիտ գյուղ |
|
Լուսաձոր գյուղ |
|
Խաշթառակ գյուղ |
|
Ծաղկավան (Իջևանի շրջ.) գյուղ |
|
Կայան գյուղ |
|
Կիրանց գյուղ |
|
Սարիգյուղ գյուղ |
|
Սևքար գյուղ |
|
Վազաշեն գյուղ»: |
i
Հոդված 2. Օրենքի 2-րդ հավելվածի 2.5-րդ բաժնի 26-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-35-րդ, 37-րդ, 39-րդ, 57-59-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 16.32-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.32
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լերմոնտովո համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գուգարք համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Մարգահովիտ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Շահումյան համայնքին:»:
i
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հոդվածով.
«Հոդված 18.54. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:
i
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.54-րդ հավելվածով.
«Հավելված 18.54
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Իջևան համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Բերդ համայնքին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով` Նոյեմբերյան համայնքին:»:
i
Հոդված 6. Օրենքի 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ, 18.45-18.47-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 29 Երևան ՀՕ-227-Ն
|
|