Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԶՈՐՈՒ ...

25.06.1991 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.11.1990  -ից մինչեւ   25.06.1991  -ը:
 

 

i

/չեղյալ է համարվել 25.06.91 որոշում/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՏՈՒԿ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Խորհրդային Միությունում և Հայաստանի Հանրապետությունում ստեղծված տնտեսական և քաղաքական արտակարգ լարված իրավիճակը, ինչպես նաև անհրաժեշտություն զգալով այդ պայմաններում ամրապնդելու գործադիր իշխանությունների լիազորությունները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ժամանակավորապես, մինչև մեկ տարի ժամկետով իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահին նշանակել և պարտականություններից ազատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի անդամներին:

2. Մինչև պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների կազմավորումը, անհրաժեշտության դեպքում իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահությանը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ նշանակելու կենտրոնական իշխանությունների լիազոր ներկայացուցիչներ քաղաքներում և շրջաններում, տալով նրանց գործադիր կոմիտեի նախագահի իրավունքներ:

 

30 նոյեմբերի 1990 թվականի:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
30.11.1990
N Ն-0211-I
Որոշում