i
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի, 2020 N 46
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 14-ի N 947-Ա, N 948-Ա, 2020 թվականի ապրիլի 15-ի N 991-Ա, N 996-Ա, N 997-Ա, N 972-Ա, N 976-Ա, N 980-Ա, N 983-Ա 2020 թվականի ապրիլի 17-ի N 1038-Ա և N 1036-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 15-ին և 17-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք.
2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7.
3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17.
4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13
5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1.
6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2.
7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք․Կապան, Հ․ Ավետիսյան 1.
8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1.
9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38.
10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա.
11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
19.04.2020 թ.