17.04.2020 -
i
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի, 2020 N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐՎՈՂ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. մարտի 16-ի N 298-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով`
1. Սահմանել, որ առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող է արվել առողջապահական, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության, ինչպես նաև պաշտոնական այցերի դեպքում:↩
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն է սահմանվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար: Սույն որոշման իմաստով ընտանիքի անդամ են համարվում համատեղ բնակվող ծնողները և երեխաները, ամուսինը, կինը:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև`
ա. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար,
բ. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:
(1-ին կետը փոփ. 21.03.20 թիվ 8, 22.03.20 թիվ 11, 15.04.20 թիվ 42 որոշումներ)
2. Սույն որոշման 1-ին կետի պայմաններին բավարարող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի որոշմամբ` Պարետի հետ համաձայնեցնելու և Պարետի 2020թ. մարտի 18-ի N 5 որոշման 1-ին կետում նշված զննություն անցնելու ու վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում.
3. Սույն որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձը (անձինք) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրազեկվում են Հայաստանում գործող արտակարգ դրության և համապատասխան սահմանափակումների վերաբերյալ, իսկ տվյալ անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում բնակության, հրավիրող կողմի և այլ կոնտակտային տվյալները փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ` բժշկական դիտարկում իրականացնելու նպատակով.
4. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին` վերոնշյալ որոշմամբ սահմանված հիմքերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց տվյալները և մուտքի նպատակի մասին տեղեկատվությունը ներկայացնել Պարետի գրասենյակ:
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
20 մարտի 2020 թվականի