(ուժը կորցրել է 23.03.2020 թվականից՝ 23.03.20 թիվ 13 որոշում)
i
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
21 մարտի, 2020 թ․ N 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով՝
1. Մինչև 14.04.2020 թվականը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելել սույն որոշման հավելվածով սահմանված գործունեության տեսակները՝ սահմանված համաձայն Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի՝ 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի.
2. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ ապահովել սահմանված միջոցառումների իրականացումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 22.03.2020 թ.՝ ժամը 00:01-ից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
21.03.2020թ.
Հավելված
Պարետի 2020 թ.
Մարտի 21-ի N 9 որոշման
ՑԱՆԿ
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ