(ուժը կորցրել է 10.01.06 թիվ 04-Ն հրաման)
i
110.0556.261201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2001Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2001 թվականի N 556-Մ
ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԻ ՔԱՆԻ ԵՆԹԱԿԵՏԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Կասեցնել ՀՀ կրթության և գիտության նախարարի 17.01.2000թ. N 08-Մ հրամանով հաստատված «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի 4-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ ենթակետերում 9-րդ դասարանցիներին վերաբերող հատվածների կիրարկումը` մինչև նրանց հետ տարվող հարցազրույցի չափորոշիչների մշակումը և հաստատումը:
2. Նախարարության միջնակարգ կրթության և իրավաբանական վարչություններին (պետ` Ն. Ղուկասյան, Վ. Սարգսյան).
սույն հրամանը սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
3. Նախարարության Կրթական բարեփոխումների կենտրոնին (տնօրեն` Վ. Մարտիրոսյան).
մշակել 9-րդ դասարանցիների հետ տարվող հարցազրույցի չափորոշիչները և ներկայացնել նախարարի հաստատմանը:
4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պետական գրանցման պահից: