(ուժը կորցրել է 16.09.04 թիվ 109-Ն որոշում)
i
600.0003.280102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 2002 թվականի N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի զ) ենթակետը, 39-րդ հոդվածը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է`
1. Սահմանել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման նպատակները.
ա) էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մրցակցային շուկայի աստիճանական զարգացումը, որը հիմք կհանդիսանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման համար և կխթանի.
- էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի օպտիմալացումը և ծախսերի կրճատումը,
- էլեկտրաէներգիայի արտադրության տնտեսական արժեքն արտացոլող սակագների ձևավորումը և էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների օպտիմալացումը,
- մրցակցային շուկայի զարգացմանը համընթաց` կարգավորման շրջանակների աստիճանական սահմանափակումը,
- հեռանկարում տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական շուկային ինտեգրման նախադրյալների ստեղծումը.
բ) էլեկտրաէներգետիկական շուկայի այնպիսի կառույցների և գործունեության կանոնների ներդրում, որոնք կապահովեն.
- շուկայի մասնակիցների գործունեության և, մասնավորապես, առևտրային գործառույթների, թափանցիկությունը,
- էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական հոսքերի կառավարման գործում ընկերությունների ինքնուրույնության բարձրացումը,
- էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառողների և գնորդների միջև ուղղակի ֆինանսական պատասխանատվությունը,
- գնված էլեկտրաէներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց վճարումների բարձր կարգապահությունը,
- էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական կայունությունը, որը նախադրյալներ կստեղծի դրանց մասնավորեցման և ներդրումների ներգրավման համար,
- էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը,
- ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և լիցենզիաների պայմանների արդյունավետ վերահսկողությունը և շուկայի մասնակիցների ու սպառողների շահերի հավասարակշռումը,
- շուկայի մասնակիցների դերի մեծացումը` էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնակարգման, կոորդինացման և հսկողության ոլորտներում,
- էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար շուկա մուտք գործելու հավասար իրավունքը.
գ) համապատասխան շուկայական կառույցների, դրանց գործունեության իրավական դաշտի ձևավորմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման տեխնիկական համակարգի զարգացմանը և էլեկտրաէներգիայի հաշվեկշռող շուկայի ձևավորմանը համընթաց, աստիճանաբար անցում ուղիղ պայմանագրերով շուկայի:
2. Որպես էլեկտրաէներգիայի մեծածախ մրցակցային շուկային անցման սկզբնական փուլ` ստեղծել էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր միացյալ շուկա, որը կգործի հետևյալ հիմնական սկզբունքներով.
- շուկայի բոլոր մասնակիցների (էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող ընկերություններ) կողմից էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի ստեղծումը` միացյալ (ընդհանուր) պարտադիր պայմանագրի կնքման միջոցով, որով սահմանվում են շուկայի մասնակիցների էլեկտրաէներգետիկական շուկայում գործելու իրավունքներն ու պարտականությունները,
- շուկայի մասնակիցների միջև կնքվող միացյալ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի կարիքների համար էլեկտրաէներգիայի և հզորության առուվաճառքի միակ պայմանագիրն է (արտադրող, հաղորդող և բաշխող ընկերությունների միջև կնքվող),
- էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման և փոխանակման (զուգահեռ աշխատանքի) պայմանագրերը կնքում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորված կազմակերպությունը` միացյալ պայմանագրով և շուկայի այլ կանոններով սահմանված կարգով,
- էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող, բաշխող, ներմուծող և արտահանող ընկերությունները հանձնաժողովի կողմից լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների հետ կնքում են էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի գործունեությունն ապահովող համակարգային ընդհանուր ծառայությունների մատուցման պայմանագրեր,
- էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր շուկայի կառավարումը և պլանավորումը իրականացվում են շուկայի մասնակիցների (դրանց միության) մասնակցությամբ մշակված և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված շուկայի կանոններով,
- ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է շուկայի կանոններով և պայմանագրով ամրագրված ալգորիթմով ու կարգերով` հատուկ բանկի (շուկայի բանկիրի) միջոցով, առանց որևէ արտաքին միջամտության:
3. Հաստատել էլեկտրաէներգիայի մեծածախ պարտադիր միացյալ շուկայի ներդրման աշխատանքների ժամանակացույցը (կցվում է):
4. Առաջարկել էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող և բաշխող ընկերություններին` 1-ամսյա ժամկետում հիմնադրել էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միություն (ԷՇՄՄ):
5. Առաջարկել ՀՀ էներգետիկայի նախարարությանը` աջակցել էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միության հիմնադրման աշխատանքներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի
կարգավորող հանձնաժողովի
2002 թվականի հունվարի 28-ի
N 3 որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԵԾԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
.______________________________________________________________________.
| Աշխատանքի անվանումը | Նախագծի | ՀՀ ԷԿՀ |
| | մշակման | կողմից |
| | ժամկետը | որոշման |
| | | ընդունման|
| | | ժամկետը |
|_______________________________________________|___________|__________|
| 1 | 2 | 3 |
|_______________________________________________|___________|__________|
| 1. Շուկայի կառուցվածքը և գործառույթները | 05.02.02 | 15.02.02 |
| 2. Շուկայի մասնակիցների միջև կնքվող միացյալ | 01.03.02 | 22.03.02 |
| պայմանագիր | | |
| 3. Շուկայի ընդհանուր ծառայությունների | 22.03.02 | 12.04.02 |
| մատուցման (կարգավարական, հաշվարկային, | | |
| պայմանագրային, շուկայի բանկիրի) պայմանագրեր | | |
| 4. Հաշվառման և հաշվարկային ծառայության | 26.04.02 | 10.05.02 |
| իրականացման կարգեր | | |
| 5. Ֆինանսական հոսքերի կառավարման (ֆոնդերի | 26.04.02 | 10.05.02 |
| վարչարարության) կարգ | | |
| 6. Համակարգի շահագործման կարգ | 26.04.02 | 17.05.02 |
| 7. Էլեկտրական ցանցին միացման կարգ | 26.04.02 | 17.05.02 |
| 8. Արտադրող, հաղորդող և բաշխող | 15.03.02 | 29.03.02 |
| ընկերությունների լիցենզիաների վերանայում | | |
| 9. Շուկային մատուցվող ծառայությունների | 15.03.02 | 29.03.02 |
| լիցենզիաներ | | |
| 10. Շուկային մատուցվող ծառայությունների | 15.03.02 | 29.03.02 |
| սակագների (վճարների) սահմանման որոշում | | |
| 11. Շուկայի մասնակիցների կողմից միացյալ | - | 07.06.02 |
| պայմանագրի կնքում և գրանցում ԷԿՀ-ի կողմից | | |
| 12. Շուկային մատուցվող ծառայությունների | - | 17.05.02 |
| լիցենզիաների տրամադրում համապատասխան | | |
| կազմակերպություններին | | |
| 13. Շուկայի բանկիրի (ֆոնդերի վարչարարի) | - | 10.05.02 |
| ընտրություն և ծառայությունների մատուցման | | |
| պայմանագրի կնքում | | |
| 14. Շուկայի գործունեության հետագա | 15.03.02 | - |
| կանոնակարգման համար անհրաժեշտ այլ նորմատիվ- | | |
| իրավական փաստաթղթերի ցանկը և մշակման | | |
| ժամանակացույցը | | |
| 15. Շուկայի ներդրման հետ կապված` պետական | 22.02.02 | - |
| կառավարման մարմինների իրավասությանը | | |
| վերաբերող (դրանց կողմից լուծման ենթակա) | | |
| հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկությունների | | |
| ներկայացում | | |
.______________________________________________________________________.