(ուժը կորցրել է 25.11.04 թիվ 1644-Ն որոշում)
i
040.0126.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2002 թվականի N 126
i
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը (կցվում է).
բ) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 126 որոշմամբ
ԿԱՐԳ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը:
2. Դիվանագետի գործունեությունն ընթանում է ռոտացիայի սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում համապատասխանաբար իրար հաջորդող երկամյա աշխատանքային փուլերով:
Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի և օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների փոխատեղումն է:
3. Դիվանագետի գործունեության երկամյա ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` հետևյալ դեպքում`
ա) տվյալ պաշտոնում դիվանագետի ծառայությունը շարունակելու դիվանագետի կամ նրա անմիջական ղեկավարի պատճառաբանված հիմնավորում.
բ) դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումից բխող պատճառաբանված հիմնավորում:
4. Չի թույլատրվում օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո դիվանագետի նոր նշանակումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
5. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորման հիման վրա:
Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումը և դասակարգումն է:
Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են` հաշվի առնելով դիվանագետի` տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը և վայրը, դիվանագիտական աստիճանը և ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը:
Դիվանագետների մասին տեղեկությունների դասակարգման արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի կամ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ծառայության ժամկետը և վայրը:
6. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև` նախարարություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետև` նախարար) սահմանած կարգով:
7. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են` հաշվի առնելով համապատասխան դիվանագետի, նրա կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, նախարարի համապատասխան տեղակալների կարծիքները:
8. Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը` սույն կարգի 7-րդ կետում նշված կարծիքների ամփոփմամբ, ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարի քննարկմանը:
9. Նախարարության գլխավոր քարտուղարը տասնօրյա ժամկետում քննարկում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորումը, անհրաժեշտության դեպքում խորհրդակցում նախարարի համապատասխան տեղակալների հետ և այն ներկայացնում նախարարի կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի քննարկմանը` համապատասխան նշանակումներ կատարելու համար:
10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրավորմանը համապատասխան ռոտացիայի արդյունքում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակում կատարվում է յուրաքանչյուր դիվանագետի` իր պարտականությունների կատարմանն անցնելուց առնվազն մեկ ամիս առաջ:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 126 որոշմամբ
ՑԱՆԿ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետությունում գործող |Օտարերկրյա պետությունում գործող |
|դիվանագիտական ծառայության մարմնի |դիվանագիտական ծառայության մարմնի |
|պաշտոնները |պաշտոնները |
|_____________________________________|___________________________________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարության |գործերի հավատարմատար, արտակարգ |
|վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի |դեսպանորդ և լիազոր նախարար, |
|նախարարության ենթակայության ներքո |գլխավոր հյուպատոս |
|գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ | |
|_____________________________________|___________________________________|
|ՀՀ արտաքին գործերի նախարարության |դեսպանության խորհրդական, հյուպատոս |
|ենթակայության ներքո գտնվող մարմնի | |
|բաժնի վարիչ (պետ) | |
|_____________________________________|___________________________________|
|Առաջին քարտուղար |առաջին քարտուղար, փոխհյուպատոս |
|_____________________________________|___________________________________|
|Երկրորդ քարտուղար |երկրորդ քարտուղար, հյուպատոսական |
| |գործակալության ղեկավար |
|_____________________________________|___________________________________|
|Երրորդ քարտուղար |երրորդ քարտուղար |
|_____________________________________|___________________________________|
|Կցորդ |կցորդ |
._________________________________________________________________________.