(ուժը կորցրել է 15.04.10 թիվ 440-Ն որոշում)
i
040.0092.020202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2002 թվականի N 92
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «գ» կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 683 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
փետրվարի 2-ի N 92 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այսուհետև` բազմակի օգտագործման նախագծեր) մշակման, փորձաքննության, հաստատման, ներդրման ու կիրառման կարգը:
2. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ներդրումը նպատակաուղղված է անհատական տնաշինության խթանմանը, կառուցապատման գործընթացի փուլերի պարզեցմանը, ծախսերի կրճատմանը և կառուցապատողների համար նշված նախագծերի առավել հասանելիության ապահովմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բնակելի կառուցապատման ճարտարապետական միջավայրի արդիականացմանը:
3. Գյուղական բնակավայրերի բնակելի կառուցապատման օբյեկտներ են անհատական բնակելի տներն ու հողամասում նախատեսվող տնտեսական ու կենցաղային օժանդակ շինությունները:
4. Բազմակի օգտագործման նախագծերը մշակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա:
5. Բազմակի օգտագործման նախագծերը մշակվում են մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով:
6. Բազմակի օգտագործման նախագծերի հետ միասին միայն մշակվում և կազմվում է գործող նախագծերի գովազդային տեղեկագրերից (այսուհետև` տեղեկագիր) կազմված հավաք կատալոգ` սխեմատիկ հատակագծերով, ճակատային լուծումներով, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներով և այլ անհրաժեշտ տեղեկատվությամբ, որը ծառայում է առաջարկվող նախագծերի գովազդման և կառուցապատողի կողմից ճիշտ ընտրության կատարման նպատակին:
7. Բազմակի օգտագործման կատալոգին կից կազմվում է նաև ձեռնարկ` շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների տեքստային և պատկերային նկարագրությամբ:
8. Բազմակի օգտագործման նախագծերը ենթակա են համալիր փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Փորձաքննության դրական եզրակացություն ստացած բազմակի օգտագործման նախագծերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:
10. Հաստատված նախագծերի բնագրերը պահվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում:
i
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը նախնական ծանոթացման ու հետագա տարածման համար բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգը բազմացնում ու տրամադրում է Հայաստանի Հանրապետության մարզպետներին` հետագա բազմացման համար` բնօրինակի իրավունքով:
Մարզպետի և համայնքների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ կատալոգի ու նախագծերի բազմացման և քաղաքացիներին տրամադրման գործառույթները կարող են իրականացնել համայնքների ղեկավարները` պարբերաբար դրանց ընթացքի մասին տեղյակ պահելով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանմանը:
(11-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 380-Ն որոշում)
12. Մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները գյուղական համայնքների ղեկավարներին ու անհատ կառուցապատողներին ծանոթացնում են բազմակի օգտագործման նախագծերին, դրանց կիրառման և ընտրության հնարավորություններին, տալիս են մեթոդական այլ պարզաբանումներ, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպում նախագծերի ու տեղեկագրերի բազմացման գործընթացը:
13. Կառուցապատողն իրավունք ունի դիմելու մարզպետարանի կամ համայնքի (սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում) համապատասխան ծառայությանը, ծանոթանալու բազմակի օգտագործման նախագծերի կատալոգին, ընտրելու և պատվիրելու իրեն անհրաժեշտ նախագծի տեղեկագրի պատճենը` վճարելով պատճենահանման ծախսերի գումարը, որը մուտքագրվում է պատճենահանման ծառայություն մատուցած անձի հաշվին:
14. Կառուցապատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին` ներկայացնելով կառուցապատման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթը, սույն կարգի 13-րդ կետով ընտրված նախագծի տեղեկագրի պատճենն ու տասնհինգօրյա ժամկետում ստանում է հողամասի կառուցապատման բազմակի օգտագործման նախագծի տեղակապման առաջադրանքը` հողամասի վրա ընտրված բնակելի տան և (կամ) տնտեսական ու կենցաղային օժանդակ շինությունների տեղադրմամբ:
15. Կառուցապատողը սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով իրավունք ունի ձեռք բերելու ընտրված նախագծային փաստաթղթերի փաթեթն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրելու օբյեկտի տեղակապումը` սույն կարգի 14-րդ կետի պահանջների համաձայն ստացված առաջադրանքի հիման վրա:
16. Բազմակի օգտագործման նախագծերով կառուցվող օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված, համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված տեղակապման նախագծի հիման վրա:
17. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել հաստատված նախագծին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
18. Կատալոգում ներառված բազմակի օգտագործման նախագծերը կարող են կիրառվել նաև մինչև 25 հազար բնակիչ ունեցող քաղաքների անհատական կառուցապատման համար նախատեսված համապատասխան տարածքներում: