(ուժը կորցրել է 14.05.03 թիվ 179-Ն որոշում)
i
050.0003.090102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
09 հունվարի 2002 թվականի թիվ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ Ե-8554 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման կարգի» թիվ 1 հավելվածում կատարել ներքոհիշյալ լրացումը.
1.1. ավելացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետ`
i
30 ՀՀ արդարադատության 2 - - - - -
նախարարություն
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: