Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1288-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1288-Լ որոշման

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:

2. Սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված` բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

3. Ծրագրում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը յուրատեսակ միջոց են առողջության պահպանման և ամրապնդման համար, որոնք խթանում են համընդհանուր մարդկային արժեքների համակարգի ձևավորման և անհատի բարոյակամային որակների զարգացումը: Նշվածը իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

5. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

 

3. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստականությունը, որոնք ներառում են դպրոցականների, սովորողների, զինծառայողների ֆիզիկական պատրաստականությունը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հաշմանդամների ֆիզիկական և հոգևոր վերականգնումը:

7. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, այդ թվում նաև` հաշմանդամային սպորտը:

8. Բարձրագույն նվաճումների սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:

9. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

 

4. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Ծրագրի նպատակը սոցիալ-տնտեսական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2020 թվականի ընթացքում:

11. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը,

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետ գործունեության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը,

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը,

4) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը,

5) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը,

6) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը,

7) ոլորտի գործունեության և զարգացման կառավարման համակարգի կատարելագործումը:

 

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

12. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ բնակչության վերաբերմունքի ձևավորումը,

2) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը,

3) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հասնելը,

4) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտաuարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը:

13. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

 

6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

14. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1288-Լ որոշման

 

ՑԱՆԿ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Ծրագրի և միջոցառման անվանումը Նպատակը և ակնկալվող արդյունքը Հիմնախնդիրները Ժամկետը Ֆինան-
սա-
վորման չափը
(հազար դրամ)
Ֆի-
նանսա-
վորման աղբյուրը
Կատա-
րողը
1 «Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ առաջնու-
թյուններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախա-
պատրաստում և առաջնու-
թյունների անցկացում»
ՀՀ առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով նախա-
պատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով` ՀՀ մարզական հեղինակության բարձրացման ապահովում: ՀՀ առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնամարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում:
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնու-
թյուններում մրցանակային տեղեր գրավում և Հայաստանի մարզական միջազգային հեղինակության բարձրացում
Տարվա ընթաց-
քում
1,367,960.9 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
2 «Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզա-
հանդերձանքով ապահովում»
Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզա-
հանդերձանքով ապահովում: ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում
Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահա-
նդերձանքով ապահովում
1-ին եռամ-
սյակ
81,840.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
3 «Մեծ նվաճումների սպորտ» «Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» Հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորում, սոցիալական հավասարության խթանում, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում, հաշմանդամների տարբեր խմբերի անձանց հասարակություն ինտեգրման գործընթացի խթանում, հաշմանդամների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպութ-
յուններում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակեր-
պությունների ինտեգրման գործընթացի խթանում:
Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական պատրաստվածության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի արմատավորում, զանգվածային-մարզական և ֆիզկուլտուրային-առողջարարական աշխատանքների օրացուցային պլանի կենսագործման ապահովում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավո-
րությունների ընձեռում, սոցիալական հավասարության և հաշմանդամների տարբեր խմբերի հասարակությանը ինտեգրման գործընթացի խթանում` հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծում հասարակության մեջ նրանց ներառումն ապահովելու (ամբողջական դարձնելու) համար, հաշմանդամների շրջանում բարոյա-
հոգեբանական մթնոլորտի բարելավում, հաշմանդամային սպորտի զարգացում, պարապողների մարզական վարպետության կատարելագործում:
Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը Տարվա ընթաց-
քում
29,832.7 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
4 «Մեծ նվաճումների սպորտ» «Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ» Մարզիկների ուսումնամարզական գործընթացի և հակադոպինգային ուսումնա-
սիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում
Մասնագիտական խոր գիտական հետազոտութ-
յունների արդյունքում մարզիկների ֆունկցիոնալ հնարավո-
րությունների հայտնաբերում
Տարվա ընթաց-
քում
131,023.5 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
5 «Մեծ նվաճումների սպորտ» «Աջակցություն հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը» Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում: Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանում, տարածում և զարգացում: 1-ին, 2-րդ և 3-րդ եռամ-
սյակ-
ներ
13,022.2 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
6 «Մեծ նվաճումների սպորտ» «Նավամոդելային սպորտի զարգացում» Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդելային սպորտի 2019 թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ՀՀ ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկայացում և փորձի փոխանակում ՀՀ ազգային հավաքականի մասնակցություն աշխարհի և Եվրոպայի առաջնու-
թյուններին: Մարզական արդյունքների բարելավում:
2-րդ եռամ-
սյակ
5,178.7 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
7 «Մեծ նվաճումների սպորտ» Շախմատիստների պատրաստման ծառայություններ» Հայաստանում շախմատի զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում, շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակցում, միջազգային նմանատիպ կազմակեր-
պությունների հետ գործունեության կազմակերպում
ՀՀ տարածքում շախմատի զարգացում, տաղանդավոր երեխաների բացահայտում, կրթում, մարզիչների վերա-
պատրաստում, շախմատի մասսայա-
կանացում ՀՀ-ում և ԱՀ-ում
Տարվա ընթաց-
քում
151,029.6 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
8 «Մեծ նվաճումների սպորտ» «2020 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախա-
պատրաստման և մասնակցության ապահովում»
2020 թվականի Տոկիոյի
32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցությանն ապահովում
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 32-րդ Օլիմպիական խաղերին 1-ին եռամ-
սյակ
120,888.8 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
9 «Մեծ նվաճումների սպորտ» «Ֆրանկոֆոնիայի մարզա-
մշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում»
Հայաստանի մարզիկների մասնակցության ապահովում 2021 թ. Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկների բացահայտում, օլիմպիական գաղափարների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում Հայաստանի մարզական պատվի-
րակության Ֆրանկոֆոնիայի մարզամշա-
կութային խաղերին մասնակցության ապահովում (Հայաստանի մասնակցության ապահովման կանխավճարի վճարում)
1-ին եռամ-
սյակ
571.2 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
10 «Մեծ նվաճումների սպորտ» «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկների նյութական խրախուսում և սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին հաղթողների և մրցանակակիրների նյութական խրախուսում ըստ արդյունքների Միջազգային մրցումներին մասնակցության արդյունքների բարելավում 4-րդ եռամ-
սյակ
150,000.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
11 «Մեծ նվաճումների սպորտ» «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզումների արդյունավետության բարձրացում, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս սոցիալական պայմանների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում: ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանա-
կակիրների սոցիալական պայմանների բարելավում
Տարվա ընթաց-
քում
118,317.6 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
12 «Մեծ նվաճումների սպորտ» «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացում» Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունքների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար վարկանիշների ձեռքբերում, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ ռեկորդների բարելավում: Շահառուների սոցիալական պայմանների բարելավում Տարվա ընթաց-
քում
157,000.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
13 «Մասսայական սպորտ»
«ՀՀ մարզերում և ԱՀ-ում հանրապետական մարզական փառատոների անցկացում»
Ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում Բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովում, առողջ ապրելակերպի արմատավորում, երիտա-
սարդությանը մարզական խմբակներում ընդգրկում, համայնքներում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնում, անհատի ներդաշնակ զարգացում և աշխատու-
նակության բարձրացում, առողջ ապրելակերպի ձևավորում
3-րդ եռամ-
սյակ
6,960.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
14 «Մասսայական սպորտ» ««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպում և անցկացում» Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում: Տարածքային կառավարման և տեղական ինքնակա-
ռավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում, հաշմանդամային սպորտի զարգացման խթանում, սոցիալական հավասարության խթանում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյա-
հոգեբանական մթնոլորտի բարելավում
2-րդ և 3-րդ եռամ-
սյակ
46,784.2 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
15 «Մասսայական սպորտ» «Նախազորա-
կոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում»
Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորում, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում Ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստա-
կանության մոնիտորինգի անցկացում, դպրոցականների և երիտա-
սարդության շրջանում իրականացվող ռազմահայրենա-
սիրական դաստիա-
րակության և զանգվածային մարզական աշխատանքների հետագա բարելավում
3-րդ և 4-րդ եռամ-
սյակ
7,000.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
16 «Մասսայական սպորտ» ««Հաշմանդա-
մություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում»
 Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ հանգստի կազմակերպում Հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, հաշմանդամային սպորտի մասսայա-
կանացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում, ակտիվ կենսակերպը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում արմատավորելու նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքի կազմակերպում
3-րդ եռամ-
սյակ
16,945.3 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
17 «Մասսայական սպորտ» ««Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի անցկացում» Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում Ֆիզիկական վարժությունների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում շարժողական ունակությունների ձևավորում, առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի գաղափարի ձևավորում, նախադպրո-
ցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում, նախադպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախադպրոցական հաստատութ-
յուններում և նախա-
կրթարաններում (այսուհետ` Հաստատություն) ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման աշխատանքների խթանում
2-րդ եռամ-
սյակ
19,574.7 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
18 «Մասսայական սպորտ» «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի անցկացում» Հայաստանի Հանրապե-
տությունում գործող բնակչության սոցիալական պաշտպանության երեխաների ընդհանուր տիպի, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների (այսուհետ` հաստատություն) երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացում
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հնարա-
վորությունների օգտագործում հաստա-
տությունների երեխաների դաստիա-
րակության և առողջության ամրապնդման գործընթացում, հաստատութ-
յուններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորում, ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպում
2-րդ եռամ-
սյակ
4,975.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
19 «Մասսայական սպորտ» «Հանրապետական ուսանողական մարզական խաղերի անցկացում» Ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում, որը կնպաստի բարձրագույն ուսումնական հաստա-
տություններում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, ուսանողների բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի արմատավորմանը, ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը
Ուսանողների շրջանում ֆիզիկական պատրաստ-
վածության բարելավում, նրանց աշխատու-
նակության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին ուսանողության ներգրավում
3-րդ եռամ-
սյակ
20,349.9 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
20 «Մասսայական սպորտ»
«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի անցկացում»
Հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակում Աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվա-
ծության բարելավում, նրանց աշխատու-
նակության բարձրացում, առողջության ամրապնդում, առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավում
3-րդ եռամ-
սյակ
31,000.7 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
21 «Մասսայական սպորտ»
«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման անցկացում»
Անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորում: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, նրանց ֆիզիկական որակների բարելավում, դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչություն, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում, դպրոցական տարիքի երեխաների համար ֆիզիկական դաստիա-
րակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրային, առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպման խթանում
1-ին և 2-րդ եռամ-
սյակ
28,773.4 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
22 «Մասսայական սպորտ»
«ՀՀ գյուղական մարզական խաղերի անցկացում»
Բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, մարզերի գյուղական բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում Տարածքային կառավարման և տեղական ինքնակա-
ռավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, մարզերում գյուղական բնակչության ֆիզիկական դաստիա-
րակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում
3-րդ եռամ-
սյակ
6,028.1 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
23 «Մասսայական սպորտ»
«Պետական մարմինների աշխատողների միջև հրաձգության հանրապետական մրցույթի անցկացում»
Աշխատակիցների շրջանում ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքների ակտիվացում, հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանում, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացում, հրաձգություն մարզաձևի մասսայականացում աշխատակիցների շրջանում, որը կնպաստի պետական մարմիններում աշխատակիցների շրջանում հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանելուն, զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու, արագ կողմնորոշվելու ունակությունների և հմտությունների զարգացմանը, աշխատակիցների շրջանում հրաձգություն մարզաձևի մասսայականացմանը: Աշխատակիցների շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական ու մարզական աշխատանքների աշխուժացումը, նրանց ֆիզիկական պատրաստա-
կանության բարելավում, աշխատակիցների շրջանում սպորտի մասսայա-
կանացում
1-ին եռամ-
սյակ
700.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
24 «Մասսայական սպորտ»
«Տարեցների հանրապետական խաղերի անցկացում»
Տարեց բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, տեղերում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպում Տարեց բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, սոցիալական հավասարության խթանում, սպորտի մասսայականացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով առողջ կենսակերպի գաղափարների արմատավորում և հասարակությանը նրանց լիարժեք ինտեգրում 3-րդ եռամ-
սյակ
9,335.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
25 «Մասսայական սպորտ» «Ուսանողական մարզական միջոցառումներ» Ուսանողության շրջանում առողջ կենսակերպի արմատավորում և մարզական-մասսայական միջոցառումներին ուսանողության ներգրավում, ուսանողությանը մշտական գործող մարզասեկցիաներում ներգրավելու միջոցով նրանց ֆիզիկական կարողությունների կատարելագործմանը և առողջության ամրապնդմանը նպաստում, լավագույն ուսանող մարզիկների բացահայտում Բարձրագույն ուսումնական հաստա-
տությունների մարզական ակումբների գործունեության ակտիվացում, մարզական արդյունքների բարելավում և առողջ ապրելակերպի քարոզում
1-ին եռամ-
սյակ
4,096.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն
26 «Մասսայական սպորտ»
«30-րդ համաշխարհային ձմեռային 31-րդ համաշխարհային ամառային ունիվեր-
սիադաներին մասնակցություն»
ՀՀ համալսարանական մարզական պատվիրա-
կությունները ունիվերսիադաներին ներկայանում են ՀՀ ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով: ՀՀ համալսարանական մարզական պատվիրա-
կությունների մասնակցություն համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻՍՈՒ/ կողմից կազմակերպվող կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին, ներկայացնելով ՀՀ-ում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:
Ըստ ընդունված կարգի ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունենում ունիվերսիադայի կազմկոմիտեի, հյուրընկալող և այլ երկրների պատվիրա-
կությունների հետ: Միասնական համազգեստով մասնակցում ՀՀ դրոշի բարձրացման, խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողություններին: Կրթական ծրագրերում ձեռք կբերեն տեղեկություններ համալսարանական սպորտի դերի և կարևորության, սպորտում կանանց իրավունքների և արդարացի խաղի վերաբերյալ:
Պատվիրակության ղեկավարները, որպես ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչներ մասնակցության կունենան ՖԻՍՈՒ-ի վեհաժողովին և կոնֆերանսին ելույթ ունենալով «ՀՀ-ում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով:
Կազմկոմիտեի, հյուրընկալող և այլ երկրների պատվիրա-
կությունների հետ հանդիպումների ընթացքում տեղի կունենա փորձի փոխանակման և ապագա համագոր-
ծակցության պայմանավորվա-
ծությունների ձեռքբերում:
 2021թ. հունվարի 21-31-ը Շվեյցարիայի Լուցեռն քաղաքում կայանալիք ձմեռային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադային ՀՀ ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության նախա-
պատրաստում և ապահովում:
4-րդ եռամ-
սյակ
15,000.0 ՀՀ պետա-
կան բյուջե
ՀՀ կրթու-
թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-
րություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.09.2019
N 1288-Լ
Որոշում