Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.03.1998  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՉԱՇԽԱՏՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով, որոշում եմ.

1. 1993 թվականի հունվարի 1-ից չաշխատող կենսաթոշակառուներին վերապահել հետևյալ արտոնությունները.

ա/ բժիշկների դեղատոմսերով ձեռք բերվող դեղորայքի արժեքի 30 տոկոսի զեղչի իրավունք` պետական դեղատներից օգտվելու դեպքում.

բ/ բոլոր տեսակի պրոթեզաօրթոպեդիկ պարագաների անվճար ձեռքբերման իրավունք, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված պարագաները.

գ/ առաջնահերթ սպասարկում բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում և դեղատներում:

i

2. 1993 թվականի հունվարի 1-ից միայնակ /օրենսդրությամբ նախատեսվող խնամողներ չունեցող/ չաշխատող կենսաթոշակառուների համար սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նորմայի սահմաններում նրանց կողմից բնակմակերեսի վարձի, ինչպես նաև կոմունալ ծառայությունների /ջրամատակարարում, գազ, էլեկտրական և ջերմային էներգիա, հեռախոս և այլ ծառայություններ/ վարձի 50 տոկոսի զեղչ:

Բնակմակերեսի վարձի զեղչի արտոնություններ տալ պետական և հանրային բնակարանային ֆոնդերում, իսկ կոմունալ ծառայությունների վարձի` պետական և հանրային բնակարանային ֆոնդերում, ինչպես նաև բնակարանային-շինարարական և անհատական բնակարանային ֆոնդերի տներում բնակվող միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին:

(2-րդ կետը վերացվել է 18.02.98 թիվ ՆՀՊ-891 հրամանագիր)

i

3. Հրամանագրի 1-ին կետով նախատեսվող արտոնությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 18.02.98 թիվ ՆՀՊ-891 հրամանագիր)

4. Հայաստանի հանրապետության կապի նախարարությանը` քննարկել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին առաջնահերթ կարգով հեռախոսով ապահովելու հնարավորությունները և մեկամսյա ժամկետում համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` ի հաշիվ պետական սոցիալական ապահովագրության միջոցների հանրապետական հանգստյան տներում և առողջարաններում տեղերին մինչև 10 տոկոսը անվճար հատկացնել միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին:

i

6. Պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա/ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ կազմակերպել սոցիալական ծառայություններ այն շրջաններում և քաղաքներում, որտեղ չկան այդպիսիք.

բ/ միայնակ չաշխատող, խիստ կարիքավոր կենսաթոշակառուների համար հասարակական սննդի օբյեկտներից մեկում տեղական բյուջեի միջոցների հաշվին կազմակերպել անվճար սնունդ.

i

գ/ կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին անվճար կոշտ վառելանյութ տրամադրել տարեկան 1 տոննայի չափով` տեղական բյուջեի միջոցների հաշվին:

(6-րդ կետի գ ենթակետը վերացվել է 18.02.98 թիվ ՆՀՊ-891 հրամանագիր)

7. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` բավարարել անվճար սնունդ կազմակերպելու համար պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ներկայացված հայտերը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:

 

29 դեկտեմբերի 1992 թ.

ՆՀ-185

 

 

pin
ՀՀ Նախագահ
29.12.1992
N ՆՀ-185
Հրամանագիր